05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ձմեռը ազդու՞մ է սեռական կյանքի վրա

՛՛Եթե գարունը զարթոնքի եւ արթնացման, զգացմունքայնության եւ ներշնչման աղբյուր է, ձմեռը՝ ճիշտ հակառակը: Այս եղանակն ազդում է նաև սեռական կյանքի վրա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սեքսոպատոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Ձմռանը մասնագետի խոսքով՝ մարդկանց մոտ ընկճվածություն է առաջանում, ինչն իհարկե, ոչ միայն հոգեբանորեն է ազդում մարդու վրա: ՛՛ Ավելի ընկճված վիճակի մեջ է հայտնվում մարդը, երբմեն նեվրոտիկ: Այս ամենը […]

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունեցՀամաշխարհային Բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի սոցիալական պաշտպանության  ևաշխատանքի հարցերով  ղեկավար Էնդրյու Մեսոնին և  Համաշխարհային Բանկի հայաստանյանգրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին:    Բարձր գնահատելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվողբարեփոխումներին Համաշխարհային բանկի կողմից ցուցաբերված  աջակցությունը՝ նախարարըընդգծեց համատեղ իրականացված ծրագրերի դրական արդյունքները և հույս հայտնեց, որ առաջիկայումևս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը:  Նախարար Արտեմ Ասատրյանը  ներկայացրեցնաև ՀՀ կառավարության նախանշած առաջնահերթությունները սոցիալական պաշտպանության ոլորտում`կարևորելով ՀՀ պետական բյուջեից ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ,հասցեական և առաջին հերթին գնահատված կարիքին համապատասխան աջակցության տրամադրումը`ներդրվող ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի շրջանակներում:   «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին ՀՀ պետական բյուջեի ծախսերի 29 տոկոսըհատկացնելը ևս համարում եմ ներդրում, որն ուղղված է մեր երկրի հիմնական կապիտալին` մարդուն»,-նշեց նախարարը:    Էնդրյու Մեսոնը ողջունեց  համակարգում  իրականացվող բարեփոխումներն ու արձանագրվածարդյունքները  և նշեց, որ  առանձնակի հաճելի և կարևոր  է աշխատել այն գերատեսչության հետ, որիծրագրերն ու աշխատանքները միտված են խոցելի խմբերի սոցիալական պաշտպանությանն ու զբաղվածության ապահովմանը:  Նա վստահություն հայտնեց, որ Համաշխարհային բանկի հետհամագործակցության  շրջանակներում նախարարության իրականացրած ծրագրերիարդյունավետությունն ու արձանագրված ձեռքբերումները կարող են լավագույն հիմքը հանդիսանալառաջիկա ծրագրերի հաջող մեկնարկի և ակնկալվող նոր դրական արդյունքների համար: Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին իր հերթին կարևորեցիրականացվող աշխատանքների հաջող ընթացքի ապահովման նպատակով այլ երկրների դրական փորձիև Հայաստանի դրական փորձի փոխանակման անհրաժեշտությունը:   Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերի ընթացքում շարունակելհամատեղ մասնագիտական քննարկումները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ևՀամաշխարհային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ` ապահովելով նոր ծրագրի հաջողմեկնարկը:  

Բնության մասին բոլոր հիմնարար գիտելիքները տանում են Աստծո ճանաչմանը. մեծերը՝ Աստծո մասին

”Բնության մասին բոլոր հիմնարար գիտելիքները տանում են Աստծո ճանաչմանը”: ”Ամենայն գոյ ամբողջովին Աստծո արարչություն է, ամենուր Աստծո անսահման կատարյալ անփոփոխ մտքի դրոշմն է: Մեր գիտակցության մեջ Աստվածային մտքի այդ մշտատև գործողությունը և Նրա հավիտենական նույնականությունը ինքն Իր հետ կատարվում է բնության օրենքներով՛՛: ԷՐՍԹԵԴ ՀԱնԱ ՔՐԻԱՏԻԱՆ Հիշեցնենք, որ Henaran.am-ը  ընթերցողին է ներկայացնում հանրահայտ մարդկանց տեսակետը, մեկնաբանությունը Աստծո […]

Չի աշխատելու /վիդեո/

՛՛Եթե Հայաստանում անգամ հինգ տեսակի իշխանափոխություն լինի, ոչ ոք Հայաստանը չի փրկելու տնտեսական ճգնաժամից, որը ներկա տնտեսական գործընթացների շրջանակներում դառնում է ավելի ու ավելի ակնհայտ՛՛,-մեզ հետ զրույցում նկատեց ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Սեդրակյանի դիտարկմամբ՝ ներկա իրավիճակը փոխելու համար հարկավոր է խոշոր դոլարային ինտերվենցիա. ՛՛Այս պարագայում ցանկացած շարժում, որը միտված է իշխանափոխության՝ կանգնեցնելու է […]

Հարսանիք` 12 մետր ջրի տակ /ֆոտո/

Մալդիվներում յուրօրինակ հարսանիք է տեղի ունեցել: Քրիս եւ Ջանեթը, ովքեր միասին են արդեն 20 տարի, որոշել են պաշտոնականացնել իրենց հարաբերությունները: Եւ քանի որ երկուսն էլ ջրասուզակ են, որոշել են իրենց հարսանիքն անել ջրի տակ: Փեսան կոստյումով է եղել, հարսը` սպիտակ զգեստով եւ քողով, ձեռքին էլ` հարսանեկան ծաղկեփունջ: Հարսանիքին ներկա են եղել նաեւ մի խումբ լուսանկարիչներ, […]

Իսկ դո՛ւ Ալիև՛, բոյդ վիթխարի ու գլուխդ՝ ոչխարի. կոչ ադրբեջանցիներին /վիդեո/

ՀՀԿ-ական Սուսաննա տատին, գործադիր մարմնի շենքի դիմաց այս հինգշաբթի էլ ՛՛փայլեց՛՛: Այս անգամ տատին կոչ էր անում ադրբեջանցիներին.՛՛ Իսկ դո՛ւ Ալիև՛, բոյդ վիթխարի ու գլուխդ՝ ոչխարի, պայմանագիրը կապեցիր՝ խաղաղության , բայց  խախտեցիր քո պայմանագիրը, որովհետև կեղծ ես: Կոչ եմ անում բոլոր ադրբեջանցիներին. մոտենում է Ալիևի ընտրությունը, բոլորդ ոտքի կանգնեք… ՛՛: Մանրամասները՝ տեսանյութում:

Միայն հայերը կարող են

Միայն հայերը կարող են աղբարկղի տարողությունը մեծացնել ոտքով:* * *Միայն հայերը կարող են անկողնում պառկած ասել` գնացի քնելու:* * *Միայն հայ աղջիկներն են սիրում ու ատում… ստատուսներով:* * *Միայն մեզ մոտ է, որ վերելակները նաև զուգարան են:* * *Միայն մեզ մոտ է, որ երբ դուռը թակում են, հարցնում ես`«ով է», պատասխանում են`«Ես եմ»: Ու կապ […]

Մերկ Անջելինա Ջոլիի համար` 30 000 դոլար

 Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին կրծքի վիրահատությունից հետո լուսանկարում էին բոլոր պապարացիներն ու լրագրողները, մինչդեռ երիտասարդ շվեդ նկարիչ Յոհան Անդերսոնը նրան նկարել է կտավի վրա: 32×34 չափերի կտավը ստեղծվել է Ջոլիի վիրահատությունից հետո, սակայն այս նկարիչը հայտնի էր դարձել դեռևս էմի Ուայնհաուսին և Մուամար Քադդաֆիին նկարելուց հետո: Ջոլիի կտավը ցուցադրվել է Լոնդոնի պատկերասրահներից մեկում, ապա ինտերնետում դրվել է աճուրդ-վաճառքի: […]

Հերթական այցը` ՛՛Մալաթիա՛՛ ԲԿ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի  «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոն: Գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ բժշկական կենտրոնի նյութատեխնիկական պայմաններին, մատուցվող բուժօգնության որակին,  շրջեց բաժանմունքներով:   Բժշկական կենտրոնի սրտաբանական ստացիոնար ծառայության ղեկավար, ինվազիվ սրտաբան Միքայել Ադամյանը ներկայացրեց կենտրոնում մատուցվող սրտաբանական ծառայության հնարավորությունները: Նախարարն այցելեց նաև կատետերիզացիայի լաբորատորիա: Վերակենդանացման բաժանմունքում նա զրուցեց «Մալաթիա» […]

Ադրբեջանի հերթական դիվերսիան. հակառակորդը ունի 7 զոհ

Ադրբեջանի ահաբեկչական-ֆաշիստական էությունը ապացուցվեց եւս մեկ անգամ` դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում իրականացված դիվերսիոն գործողության ժամանակ: Նման տեսակետ լրագրողների հետ զրույցում ասաց  ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, հայկական կողմի համար նորություն չէ Ադրբեջանի կերպարն ու գործողությունները, սակայն նման գործողություններով հերթական անգամ այդ երկրի ահաբեկչական տեսակն է ամրապնդվում միջազգային հանրության աչքում: “Սա առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի