10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների ներհոսքը նվազել է 12 տոկոսով. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ անցած տարվա 11 ամիսների արդյունքներով արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը /ստացված և ուղարկւլած գումարների դրական տարբերությունը/ նվազել է շուրջ 12 տոկոսով՝ 152 միլիոն 705 հազար դոլարով: “Կոնկրետ անցած տարվա նոյեմբերին Հայաստան ուղարկված գումարների զուտ ներհոսքը կազմել է 72 միլիոն 834 հազար դոլար, սա այն […]

Ամեն ինչ կվաճառեմ՝ պարտքերը մարելու համար. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ինչպես հայտնի է, “Արմավիա” ավիաընկերությունը պարտք է ոչ միայն իր  նախկին աշխատակիցներին, այլեւ բազմաթիվ ընկերությունների եւ բանկերի։ “”Ժողովուրդը”  “Արմավիայի” սեփականատեր Միխայիլ Բաղդասարովից փորձեց պարզել, թե ինչ միջոցներով է նա պատրաստվում մարել իրեն պատկանող ընկերության կուտակած պարտքերը։ “Պարտքերի մի մասը մարել եմ։ Երկու բնակարան եմ հանել վաճառքի, կվաճառվի, կմարեմ պարտքերը։ Ամեն ինչ […]

Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ կմեկնի ողջ կազմով. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունը” գրում է, որ հունվարի 26-30-ը մեկնարկելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: “”ՉԻ” լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ է մեկնելու ողջ կազմով, այդ թվում՝ պատվիրակության փոխարինող անդամները: Միայն թե, նկատենք, որ ԵԽԽՎ օրակարգում Հայաստանին վերաբերող հարց չկա, փոխարենը եվրոպացիները պատրաստվում են լայն քննարկման առարկա դարձնել իսլամիստ ծայրահեղականների կողմից Փարիզում իրականացված ահաբեկչությունները։ Բացի […]

Պերմյակովին տեսած քաղաքացին մանրամասներ է պատմել. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ ինչպես հայտնի է, հունվարի 15-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը համաձայնել էր տեսակցություն կազմակերպել Ավետիսյանների սպանդը իրականացրած ռուս զինծառայողի հետ: “Այդպես էլ եղավ. ռուս զինծառայողին տեսակցելու հնարավորություն ստացան Գյումրու ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և Գյումրու բնակիչ, քաղաքում ընթացող ակցիայի ակտիվ մասնակից Կարեն Պետրոսյանը: Ռազմաբազայի ղեկավարությունը նաև համաձայնություն էր տվել, որ […]

Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխ. դատախազ Յուրի Չայկային, որպեսզի Հայաստանի քննչական կոմիտեի քննիչներին հնարավորություն տրվի հարցաքննել Վալերի Պերմյակովին: “Երեկվա դրությամբ Հայաստանի քննչական մարմինների ներկայացուցիչները Պերմյակովին հարցաքննելու, նրան տեսնելու հնարավորություն չեն ունեցել: Նշենք, որ հունվարի 12-ի սպանդի գործի քննությունը վարում […]

Ի՞նչ են եղել բացակայող 4 փամփուշտները. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ Գյումրիում սպանված Ավետիսյանների բնակարանում իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգ, 24 պարկուճ, 2 պահունակ, որոնցից մեկը ամբոոջությամբ լիցքավորված 30 փամփուշտով, իսկ մյուսում եղել է 2 փամփուշտ: “Սա այն դեպքում, երբ, ի սկզբանե պահունակները եղել են ամբողջությամբ լիցքավորված՝ 30-ական փամփուշտներով: Ի՞նչ են եղել բացակայող 4 փամփուշտները: Այստեղ մեծ գաղտնիք կա:  Արդյո՞ք Վալերի Պերմյակովը մինչև […]

10 ամսական աղջնակը կշռում է 20 կգ եւ դեռ գիրանում է /ֆոտո/

Կոլումբացի 10 ամսական Խուանիտա Էրնանդեսի համար անհանգստանում է ողջ աշխարհը: Առայժմ անհայտ հիվանդության հետեւանքով երեխան 10 ամսականում կշռում է 20 կիլոգրամ ու դեռ շարունակում է գիրանալ: Տարօրինակն այն է, որ Խուանիտան ծնվել է 2 կգ 7 գ քաշով, սակայն հետո կտրուկ սկսել է գիրանալ: Երեխայի համար բարեգործական ընկերությունները գումար են հավաքել ու նրան ուղարկել բուժման: […]

Բարեգործական համերգ Վիեննայում

Հունվարի 15-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհուրդը «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էին բարեգործական համերգ: Համերգին ներկա էին Կանանց խորհրդի գործադիր մարմնի ներկայացուցիչներ և խորհրդի անդամներ, ՄԱԿ-ի միջազգային գործակալությունների կին դիվանագետներ և դիվանագետների կանայք: Ողջունելով ներկաներին` ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանի տիկին Սուսաննա Նազարյանը բարձր գնահատեց ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի […]

Հիշելու շատ բան կա. 2014թ. աստղերի լավագույն կերպարները /ֆոտոշարք/

2014-ը աչքի ընկավ բազմաթիվ միջոցառումներով, որոնք ներկա էին համաշխարհային մեծության ամենատարբեր աստղեր: նման միջոցառումներին աստղերն աշխատում են ներկայանալ իրենց ողջ հմայքով` կրում են թանկարժեք զգեստներ, դիմահարդարվում են հանրահայտ մասնագետների մոտ: Հայտնիներից 2014-ին ովքեր են առավելագույնս աչքի ընկել իրենց անթերի կերպարով: Նոյեմբերի 8-ին կայացած Governors Awards մրցանակաբաշխությանն իր գեղեցիկ կերպարով աչքի ընկավ Ջեսսիկա Չեստեյնը: Դերասանուհի Քեյթ […]

Սահմանամերձ գյուղում կգործարկվի առաջին անձրևային համակարգը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ՝ ծանոթանալու «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի միջոցներով կառուցված՝ հանրապետությունում առաջին անձրևային համակարգի պայմաններին: Վարչապետը կարևորել է այդ ձեռքբերումը գյուղատնտեսությունում նորարարական տեխնոլոգիաների ներդրման համատեքստում: Նրա խոսքով՝ հատկանշական է, որ առաջին այդպիսի համակարգը կառուցվել է սահմանամերձ գյուղում, ինչը դրականորեն կանդրադառնա Թալիշի զարգացման և գյուղացիների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի