03 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տնտեսության բոլոր ճյուղերում բացի շինարարությունից աճ է գրանցվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2014 թվականի գործունեության համար ծրագրային հիմքերը հանդիսացել են նախագահի նախընտրական ծրագիրը, կառավարության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, կառավարության ծրագրի գերակա նպատակները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա հայտնեց, որ այս տարվա ինը ամիսների տվյալներով՝ ՀՆԱ աճը կազմել է 3.9% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.8%-ի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2.3%-ից բարձրացել է […]

Բիթլիսում Վիլյամ Սարոյանի անունով փողոց կանվանակոչվի

Բիթլիսի նահանգապետարանը հաստատել է քաղաքապետարանի կողմից ներկայացված որոշ փողոցների ու թաղամասերի անվանակոչության առաջարկը, որոնց շարքում է նաև այն փողոցը, որը կոչվելու է հայ գրող Վիլյամ Սարոյանի անունով, գրում է Ermenihaber.am-ը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերջինիզ» լրատվական կայքը: Բիթլիս քաղաքի մի քանի փողոցների հետ միասին կանվանափոխվի նաև Սափքոր փողոցը՝ կոչվելով Վիլյամ Սարոյանի փողոց: Աղբյուրի համաձայն […]

Ծառուկյանի խորհրդաժողով թե Չալոյի ժողով. Ժամանակ

Հունվարի 20-ին խորհրդաժողով հրավիրելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանն առնչվող “Ժամանակ”-ի հարցին ի պատասխան՝ փորձագետ Արմեն Բադալյանն ասաց, որ անհասականալի է՝ խորհրդաժողովի թե հայտարարված օրակարգը, թե առհասարակ այն հրավիրելու իմաստը: “Եթե հստակ օրակարգ չկա, ապա “Չալոյի ժողով” է դառնալու:Խորհրդակցությունն ու “Չալոյի ժողովը” տարբեր բաներ են”,-ասաց նա: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Նաիրտցիները կպայքարեն նաեւ Ամանորի գիշերը. Հրապարակ

“Մեր համբերության բաժակը լցվել է, մենք որեւէ կոնկրետ պատասխան չենք ստանում, չգիտենք, թե մեր հետագա ճակատագիրն ինչ է լինելու, բոլորը պատրաստվում են Նոր տարվան, իսկ մենք՝ հուժկու ակցիաների”,-“Հրապարակ”-ի հետ զրույցում  ասել է “Նաիրիտի” աշխատակից Լուսինե Մարությանը:  Գործարանի 2215 աշխատակիցներին աշխատանքից ազատման ծանուցագրեր են ուղարկվել, փետրվարի 6-ից բոլորը գործազուրկ կլինեն, ապա մոտ 500 հոգու հետ պայմանագրեր […]

Հանրապետության հրապարակի հաճույքները թանկ են. Առավոտ

Հանրապետության հրապարակում մանուկների համար ատրակցիոններ են տեղադրվել, որոնցից օգտվելն արժե 200 դրամ ` երկու րոպե ճոճվելու համար: Թեմային անդրադարձել է “Առավոտ”-ը: Բայց ծնողներն արդեն 2-րդ անգամից հետո պատճառ են փնտրում զավակներին հեռու տանելու համար: Երեխային չի հետաքրքրում ոչինչ, նա ուզում է բոլորից էլ օգտվել: Ատրակցիոնների աշխատակիցներից մեկի խոսքով` դրանք անհատի սեփականություն են: Շարունակությունը թերթի այսօրվա […]

Մոր տարիքի կոնջ հետ սիրավեպն ավարտվել է սպանությամբ. Ժամանակ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվեց Ռոբերտ Հ.-ի գործի դատական քննությունը: Մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը: 23-ամյա Ռոբերտը մեղադրվում է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 15-ից մինչեւ 17-ը Ռոբերտ Հ.-ն Դավիթ Մալյան […]

Քննչականը թանկ հաճույք է. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության”, Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական կոմիտեի գոյությունը բավական “թանկ” է նստում ՀՀ քաղաքացիների վրա: Քննչական կոմիտեի համար համակարգիչներ, տպիչներ, փաստաթղթերի ոչնչացման սարքեր եւ համակարգչային այլ պարագաներ ձեռք բերելու նպատակով ՀՀ պետական բյուջեից վերջերս ծախսվել է ավելի քան 73 մլն դրամ: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ապառի՞կ չկա. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով՝ բանկերը դադարեցրել են ապառիկների ձեւակերպումները: Մասնավորապես “Ինեկո” եւ “Անելիք” բանկերից հայտնեցին, որ այս պահին ապառիկները կասեցված են: Մինչդեռ կենցաղային տեխնիկայի խանութները թերթի հետ զրույցում հակառակը պնդեցին՝ նույնիսկ նշելով համագործակցող բանկերի անունները:  Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

ԱԱԾ-ն բերման է ենթարկել դատավորին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ մուտք են գործել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ բերման ենթարկել դատավոր Խաչատուր Խաչատրյանին: Մինչ այդ, սակայն, նրանք խուզարկություն են իրականացրել դատավորի աշխատասենյակում:  Ըստ չճշտված տեղեկությունների, ԱԱԾ-ի գործողությունները կապված են տնտեսական մի գործի հետ, որտեղ շոշափվում է պատուհանների արտադրությամբ զբաղվող “Զոսեկար” ՍՊԸ-ի անունը, […]

Հրավեր եղե՞լ է /վիդեո/

՛՛ՀՀԿ-ն ազատ քաղաքական մրցակցության կողմնակից է, բոլոր նախաձեռնությունները, որ կլինեն օրենքի շրջանակներում, մենք ընդունում ենք՛՛,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը՝ հունվարի 20-ին քննարկում անել քաղաքական տարբեր ուժերի հետ: Իսկ արդյոք ՀՀԿ-ը հրավեր ստացե՞լ է, մանրամասն՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված