11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մկան պոչից ենք բռնում

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի որոշ դրույթների կիրարկման հետաձգումը պայմանավորված էր ժողովրդի ճնշմամբ: ՛՛Այս ռեֆորմը նման միջավայրում իրականցելը հենց էն գլխից էլ ձախողված է: Ձեր վերջին երկու տարվա արած ռեֆորները դասվում են այս շարքին՝ տրանսպոտրի գին, նկարահանող սաքրեր, կարմիր գծեր, ՀԴՄ, Սահմանդրական բարեփոխումներ, կուտակային, դրանք իրենց բովանդակությամբ լավն են, բայց դուք տեղայնացնում եք յուրահատուկ ձեր մոտեցումները՝ դնելով անձնական շահեր, կիրառողների շահր և շահեր, որոնք չեն բխում տվյալ մարդկանց շահերի հետ՛՛,-ասաց նա: 

՛՛Հետո այսքանից հետո ասում եք հայ-հայ՝ ժողովրդին հնում եք դուրս, հա բա ճիշտ ենք անում, այսպիսի ստերով չի կարելի՛՛,-ասաց նա և ապա անցավ մենաշնոհային բիզնեսին:
՛՛Բոլորս գիտենք՝ որտեղ է շան գլուխը, եկել ենք, մկան պոչից ենք բռնում՛՛,-ասաց նա և եզրակացրեց, թե ուզում են խնդիրները լուծել, բայց սխալ ուղղությամբ են գնում:

Արամ Մանուկյանին հակադարձեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նկատեց, թե փաստորեն Արամ Մանուկյանն ասում է, որ ռեֆորմները շատ լավն են, ժողովուրդը չի դժգոհել, պարզապես անձերը քանի որ իրենց դուր չեն գալիս, իրենք ժողովրին հանում են դուրս: Մանուկյանն էլ տեղից արձագանքեց, որ դա նկատի չուներ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ