22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Օրենքը պետք է, թեկուզ եթե ՛՛ցավացնում է՛՛

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով՝ երկրում շատ խնդիրներ կան, իշխանության, ընդդիմության նկատմամբ վստահության բացակայություն էլ կա, սակայն իշխանությունն իսկապես գնում է բարեփոխումների ճանապարհով: Այս մասին նա նշեց այսօր ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի վերաբերյալ: ՛՛Այսօր մեր երկիրը մի վիճակում է գտնվում, որ ուրիշ ճանապարհ չունենք: Միամիտ չենք հասկանում ենք, գնալու ենք այս ճանապարհով, որոշ մարդիկ էլ տուժում են՛՛,-նկատեց նա:

Ալեքսանյանն ընդգծեց, որ այսօր հասարակության մեծ մասը բավարար սոցիալական վիճակում չի ապրում, սակայն չի կարելի ասել, որ օրենքը ոմանց ՛՛ցավացնելու է՛՛ մի քանի ամիս ու չգնալ բարեփոխումների: ՛՛Օրենքն ինձ համար առաջին հայացքից ընդունելի է, հարկն իջնում է, մարդիկ են, կարող է մի բան էլ լավ չեն հասկանում, բայց այդ մարդկանց պետք է բացատրել, որ օրենքը մեծամասնության շահերին չի հակասում: Ես համոզված եմ, որեթե օրենքը ճիշտ ձևով մտնի հունի մեջ, ու օրենքի դաշտ մտցնենք միջիններին, խոշորներին, դրական է լինելու սա բոլորիս համար՛՛: 

՛՛Բարեփոխումներն անպայման պետք են, մի քիչ էլ ցավոտ թե մեր կուսկացության, թե բիզնեսմենների համար, բայց հարկավոր է օրենքի դաշտ մտցնել բոլորին, սա է մեր երկրի ապագան՛՛: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ