20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԼՂ հիմնախնդիրը պետք է խաղաղ կարգավորում ստանա. Մերկել

Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատես ասուլիս են ունեցել, որի ընթացքում Մերկելը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է խաղաղ կարգավորում ստանա, հայտնում է Trend գործակալությունը: Մերկելն ափսոսանք է հայտնել, որ հրադադարի ռեժիմը հաճախակի է խախվում եւ նշել է, որ ինքը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Ժամանակները փոխվել են /վիդեո/

՛՛Ես միշտ դրան պատրաստ եմ, բայց գուշակություններ չեմ անում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր համարում է, որ այս տարի ընդդիմության խոստումներն իշխանափոխության մասին իրականություն դառնան: Հարցին, թե ինչ քայլեր են անելու դրա համար, նա ասաց, որ այն, ինչ անհրաժեշտ լինի, կանեն. ՛՛Մեր գոյությունն արդեն քայլ է՛՛ ,-նկատեց նա:  […]

Գյումրիի սպանդի վերաբերյալ լսումները սկսվեցին բանավեճով

Ազգային ժողովում այսօր կեսօրին նախատեսված լսումները Գյումրիում կատարված սպանդի վերաբերյալ սկսվել են: Նշենք, որ լսումներն ընթանում են 334 սենյակում, որտեղ մշտապես լինում են ասուլիսները և նմանատիպ միջոցառումները: Սակայն դահլիճում ասեղ գցելու տեղ չկա, լրագրողներից ոմանք ոտքի վրա են: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պահանջեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից տեղափոխվել նիստերի դահլիճ: Սահակյանը բացատրեց, […]

Ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Էրեբունիում ՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 23-ին ժամը 00.00-06.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Արցախի պող. 1, 1ա, 4, 4ա, 6, 6ա, 8, 8ա, 8/1, 8/2, 10ա, 10բ, 10գ, 10դ, 10վ, 12, 12ա, 14, 14ա, 18, 20, 20ա, 22, 22ա, 23, 23/8, 24, […]

Հրատապ քայլեր Քաջարանի ԲԿ-ում

Երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը վերադարձավ Քաջարանից և ներկայացրեց տեղում կատարած ուսումնասիրությունների վերլուծությունները։ Նախարարի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեց ստեղծված իրավիճակը և առաջացած խնդիրների լուծման նպատակով  հրատապ միջոցեռումներ իրականացնելու հարցը։ Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին 20 օր ժամանակ տվեց հանրապետության հիվանդանոցային ողջ ցանցում` […]

Ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում

Հունվարի 21-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացվել, որ Սառնակունք գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՛՛Ֆորդ՛՛  մակնիշի 20 LL 134 պ/հ (վարորդ Է. Ա.) ավտոմեքենան:

Նախագահի հրամանագրով Նահապետ Ասատրյանը հետմահու պարգեվատրվել է Մարտական ծառայության մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Ես կորցրեցի իմ հստակ ընթացքը, հավեսը աշխատելու, սովորելու, ապրելու, երջանկանալու

Դերասան Ֆովհաննես Ազոյանը  facebook-ի իր տարեգրքում գրառել է. ՛՛Տպավորություն ունեմ ու ուզում եմ ձեզ հետ կիսվել…..նկատում եմ, որ մեր ազգը մեծ սգի մեջ է։ Ազգի բոլոր անդամները, անկախ պաշտոնից, հարստությունից, աղքատությունից, տեսակից, կրթվածության աստիճանից, տարիքից, սեռից, անգրագիտության աստիճանից և այլն։  Բոլորի աչքերում այդ նույն սուգն է ու կարծես բոլորի հետ նույն դեպքն է պատահել։ Թևաթափ […]

Կրկին Արմեն Գեւորգյանը

ՀՀ Կառավարության հունվարի 22-ի  նիստում  նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ն ազատվեց  նաեւ ԱՊՀ հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգողի պարտականություններից: Կառավարության մեկ այլ որոշման համաձայն` այդ պաշտոնում նշանակվեց ներկայիս փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում  առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի