12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՊՃՀ-ը՝ հերթական սկանդալի մեջ. Աշոտյանը մեկնաբանում է /վիդեո/

«Բուհի ղեկավարության պարտավորությունն է՝ ապահովել բուհի համբավը, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը և նորմալ ուսումնական պրոցեսի իրականացումը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՀՊՃՀ-ում հայտնաբերված վերջին խախտումներին, որ վերաբերում էին քննությունների ընթացքում արձանագրված խախտումներին: Աշոտյանի խոսքով՝ նախարարությունը մտահոգ է, որ բուհ-ը հերթական անգամ սկանդալի մեջ է հայտնվել:

Նրա խոսքով՝  ոչ մի բուհի ռեկտոր, դասախոս, պրոֆեսոր չի կարող իրեն վեր դասել օրենքներից: «ԿԳ նախարարությունը, որպես պետական լիազոր մարմին առաջնորդվելու է ՀՀ օրենսդրությամբ, բայց մեզ էլ, ձեզ էլ հուզում է նաև բուհի իմիջը: Այն սկանդալների շարքը, որը տեղի է ունենում այդ բուհում, մտահոգիչ է կառավարման որակի և արդյունավետության տեսակից»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ