07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրակի վրայով թռչելը ժողովրդական սովորություն է

Տէառնընդառաջը անշարժ տոներից մեկն է, այն  անփոփոխ տոն է, նշվում է Սուրբ ծննդից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

“Երբ Հիսուսի 40 օրը լրանում է, ծնողները նրան բերում են տաճար՝օրհնելու: Սիմեոն կաթողիկոսն ընդառաջ է գնում Հիսուսի ծնողներին, գրկում փոքրիկին ու տանում տաճար: Այստեղից էլ տոնի անվանումը՝ Տէառնընդառաջ՝ Տիրոջն ընդառաջ գնալ”,- պատմել է նա:

Բանախոսը նշել է, որ փետրվարի 13-ին` ժամը 17:00-ից, հայ առաքելական բոլոր եկեղեցիներում տեղի կունենա պատարագ: Ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ տեղի կունենա նորապսակների օրհնության օր, և ովքեր  ամուսնացել են մեկ տարվա ընթացքում , իրենց համար տեղի կունենա օրհնության օր: Մարդիկ կարող են իրենց հետ ջահ տանել տուն, որը խորհրդանշում է Տիրոջը:

Խոսելով Տէառնընդառաջին կրակի վրայով թռչելու սովորության մասին` քահանան ասել է, որ սա ժողովրդի մեջ տարածված սովորույթ է, և բոլորը կարող են իրենց տների մոտակայքում կրակ վառել ու թռչել:

“Իսկ ովքեր այս սովորույթը չպահեն, մեղք գործած չեն լինի: Այս տոնը հեթանոսական օր չէ, բայց դեմ ենք, որ այդ կրակը պաշտամունքի վերածվի: Դա ժողովրդական սովորություն է”,- ասել է նա:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ