10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

՛՛Ազատամարտիկը չպիտի փողոց դուրս գա, ես տենց մարդկանց ազատամարտիկ չեմ ճանաչում՛՛

”Թշնամին ամեն ինչից է օգտվում, երբ որ դուք բերում եք ազատամարտիկին քաղաքական դաշտ, թշնամին արդեն դրանից օգտվում է”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն՝ ի պատասխան հարցին, թե այսօր միասնական չեն ազատամարտիկները: Ըստ նրա՝ այսօր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, ոչ միայն ազատամարտիկներն ունեն խնդիրներ, սակայն ազատամարտիկը չպիտի դուրս գա փողոց: […]

Ադրբեջանի հասարակությունը դեմ է պատերազմին. Կոմանդոս/վիդեո/

Գեներալ- մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) վերջին շրջանի դիվերսիոն գործողությունները կապում է Եղեղռնի 100 ամյակի միջոցառումների և հայ ժողովրդի պահանջատիրական ցանկության արտահայտման հետ: ՛՛Ադրբեջանի արած գործողությունները լարվածություն ստեղծելու հըամար են: Իրենք ավելի շատ պետք է մտածեն վաղվա օրվա մասին՛՛,-ասաց Կոմանդոսը: Գեներալի կարծիքով ադրբեջանի հասարակությունն էլ դեմ է պատերազմին: Մանրամասները՝ տեսանյութում:

Մենք կանչում ենք, որ կազմակերպիչներին ի հայտ բերենք. Վ. Գասպարյան /վիդեո/

՛՛Շատ ճիշտ են անում, որ Գյումրիի ցուցարարներին կանչում են ոստիկանություն, չի կարող այնպես լինել, որ մարդիկ մարդկանց տրամադրեն նման երևույթները ու անպատիժ մնան կազմակերպիչները՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ոստիկանություն հրավիրվում Գյումրիի ցուցարարները: Ոստիկանապետը նշեց, որ այցելել են ցուցարարների տներ, քանի որ չի կարելի անպատիժ թողնել այն, […]

Ասում ենք՝ Արցախի ազատ ապրելու իրավունքը չի քննարկվում. Սերժ Սարգսյան

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած մարտական բարձր պատրաստվածության և ակնառու ձեռքբերումների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր […]

Ի՞նչու պաշտոնյաների որդիները չեն ծառայում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Եռաբլուրում պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու պաշտոնյաների որդիները չեն ծառայում բանակում՝ ասաց, որ հիմա շատ  դժվար է տարբեր պատճառներով խուսափել զինվորական ծառայությունից, սակայն չի բացառվում, որ կլինեն բացթողումներ: “Ես այդ առումով ակնկալում եմ մեր ժողովրդի, հասարակության եւ մշտապես այդ հարցը տվողների աջակցությունը։ Ամեն ինչ արվում է զինված ուժերում […]

Ուզում են շեղել մեր ուշադրությունը, բայց չեն կարա. Սեյրան Սարոյան /վիդեո/

՛՛Շատ մեծ տոնա մեր պետության, մեր ազգի, մեր ժողովրդի համար, ու այսօր մենք բոլորս պետք է մեր բանակի, մեր երեխեքի կողքին լինենք, դուխ տանք՛՛,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը: Բանակի տոնի օրը գենարալը բոլորին հորդորում է ուրախանալ: Ինչ վերաբերում է թշնամու ակտիվացմանն, ապա Սարոյանի խոսքով՝ դա կապված է […]

Պատրաստ եմ, խի՞ պատրաստ չեմ. Սամվել Ալեքսանյան /վիդեո/

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում էր ԵԿՄ անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նրան էին մոտեցել մի խումբ քաղաքացիներ և խնդրում էին օգնել: ՛՛Էսքան մարդ կա, ո՞նց օգնել՛՛,-կանանցից մեկին արձագանքեց Ալեքսանյանը, ապա հորդորեց հետո մոտենալ իրեն ու խոստացավ, որ կօգնի: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ծառայել է բանակում, ինչին նա դրական արձագանքեց: Մեր հարցին, թե պատերազմի դեպքում պատրաստ […]

Հայոց բանակը անվտանգության պատվար է . ՍԴ նախագահ/վիդեո/

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հպարտ է, որ հայոց բանակը կարողացավ պատվար հանդիսանալ մեր ժողովրդի անվտանգության համար: Նա բանակի օրը շնորհավորեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում: Դիտեք տեսանյութը:

Իսլամիստները հարձակվել են հյուրանոցի վրա. կան զոհեր /վիդեո/

Իսլամիստ-գրոհայինները հարձակվել են Լիբանանի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի վրա, որտեղ հիմնականում կանգ են առնում արտասահմանցիները: Չճշտված տվյալներով` 3-ից 8 մարդ է մահացել հարձակման արդյունքում, կա 12 վիրավոր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հայտնի է դարձել, որ մի քանի զինված անձինք ներխուժել են Տրիպոլիի “Կորինտիա” հյուրանոց եւ հենց նախասրահում կրակ են բացել: Ապա, որոշ տեղեկությունների համաձայն, զինյալներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի