11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ապօրինի ծառահատումներ

 2015 թվականի փետրվարի 09-13-ն ընկած  ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 2,1մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

 ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09-13.02.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 750.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 2,1մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      

 Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  չորս գործերի քննության արդյունքում չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.09մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Արարատի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 12.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ   Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  գործով ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3.6հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից հայտնաբերված Շահաբ գյուղում իրականացվող հորի ապօրինի հորատման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

 Բնապահպանական   և  բնօգտագործման  վճարի   հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի  տարածքային բաժնի կողմից չորս տնտեսվարողների նկատմամբ կայացվել է  300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:

Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում:

 Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  1.32մլն.դր. գումար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ