10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մայրապետ սկեսուրը բազկաթոռով խփել է հարսին. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ավարտվեց Ռիմա Գրիգորյանի գործի դատական քննությունը: “60-ամյա Ռիման որպես մայրապետ է աշխատում մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկում: Բայց նա դատվել ու դատապարտվել է մարդու նկատմամբ գործադրած բռնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Ռիմայի գործադրած բռնությունից տուժողը նրա հարսն է: Մասնագիտությամբ գթասիրտ լինելու […]

Եթե ՌԴ ռազմաբազան դուրս գա Հայաստանից, ՆԱՏՕ-ն կպաշտպանի՞ ՀՀ անվտանգությունը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Գյումրիում տեղի ունեցած արյունալի դեպքերից հետո հայկական և ռուսական որոշ շրջանակներ սկսեցին քննարկել անգամ ռուսական ռազմաբազան ՀՀ-ից հանելու հարցը: “”Ժողովուրդ”-ը ԱՍՆ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Ք. Փրայսին հետևյալ հարցն էր ուղղել. “Եթե ՌԴ ռազմաբազան դուրս գա Հայաստանից, դատելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական լարված հարաբերություններից, եթե Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմի ՆԱՏՕ-ին, ապա ՆԱՏՕ-ն պատրա՞ստ […]

Կալանավորը “Օդնոկլասնիկի”-ով սեր է խոստացել, ստիպել ապառիկով համակարգիչ ու հեռախոս “հասցնել” գաղութ. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է. “Շենգավիթ” վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ընթանում է Աղասի Հովսեփյանի գործի դատական քննությունը: Նախագահող դատավորի հարցին, թե նախկինում քանի անգամ է դատապարտվել, 45-ամյա Աղասի Հովսեփյանը պատասխանեց, որ չի հիշում: Նա լավ հիշում էր, որ առաջին անգամ դատապարտվել է 1996 թվականին: Իսկ վերջին անգամ էլ դատվել է 2011 թվականին ու […]

Աբխազիայում ռուս զինվորականների՝ հայերի վրա հարձակման մասին լուրը կեղծ է. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ երեկ “Նաշա Աբխազիա” կայքը տեղեկատվություն էր տարածել, թե Սուխումի շրջանի Աչադարա գյուղում ռուս զինվորականները հարբած վիճակում հարձակումներ են գործել հայկական 8 ընտանիքների վրա: “Գրված էր, որ դեպքը տեղի է ունեցել Գումիստա գետի ափին, որտեղ հիմնականում բնակվում են հայեր: Ըստ այդ լուրերի՝ ռուս զինվորականները զրահամեքենաներով և “ՈՒԱԶ” մակնիշի մեքենաներով ներխուժել են գյուղ, […]

Գեւորգ Կոստանյանի հայրը՝ հյուպատո՞ս. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին նախագահ Սուրիկ Կոստանյանը, նշանակվելու է Օդեսայում Հայաստանի հյուպատոս: “Ինչպես հայտնի է՝ Կոստանյանը օրերս ազատվեց դատարանի նախագահի պաշտոնից: Պաշտոնապես նրա լիազորությունները դադարեցվել են սեփական դիմումի համաձայն, քանի որ […]

Որքան են ՀՀ քաղաքապետերի աշխատավարձերը. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ օրերս իրենք գրել էին, որ Հրազդան քաղաքի ավագանու 2014թ. դեկտեմբերի 25-ի արտահերթ նիստով քաղաքի բյուջեում փոփոխություններ են կատարվել որոշվել է Հրազդանի քաղաքապետի աշխատավարձը դարձնել 500 հազար դրամ, իսկ աշխատողներինը բարձրացնել 10-20 հազար դրամով: “Այդ կապակցությամբ մենք փորձեցինք պարզել, թե ինչքան են ստանում Հայաստանի մյուս քաղաքապետերը: Այսպես, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատավարձը […]

Ներսես Նազարյանի որդին մեծ պարտքեր ունի. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն՝ Արման Նազարյանին պատկանող “Մոսկվիչկա” սուպերմարկետների ցանցը օր օրի  “դատարկվում է”: “”Ժողովուրդի” տեղեկություններով՝ Ա. Նազարյանը բավական մեծ պարտքեր է կուտակել, ինչի պատճառով շատ կազմակերպություններ հրաժարվում են խանութի ցանցերին ապրանք տրամադրել: Արման Նազարյանի հետ կապ հաստատելու “Ժողովուրդի” բոլոր ջանքերն անցան ապարդյուն: Ի վերջո, “Ժողովուրդին” հաջողվեց Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանից […]

2015-ը կարևոր տարի է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ թերթի հետ զրույցում ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը ասել է.  “”2015-ը կարևոր տարի է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար, ընդգծված միասնական հանձնառությամբ և ջանքերով, որոնք միտված են հարաբերությունների իրավական հիմքի ու շրջանակի որոշակիացմանը: ԵՄ-ն ակնկալում է հաջողակ արդյունք, ինչը հնարավորություն կտա սկսել բանակցություններ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի համար: Դրա համար Հայաստանը պետք է շարունակի […]

Հայաստանին երաշտ է սպառնում. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ կապված ձմռան տեղումների սակավության հետ՝ Հայաստանի գլխին երաշտի վտանգ է կախվել: “Ձյան ծածկույթը հանրապետության տարածքում նորմայից մոտ 60 տոկոսով քիչ է։ Սա նշանակում է, որ խոշոր ջրամբարները չեն լցվելու: Ըստ մասնագետների, եթե մինչև փետրվարի 15-ը առատ ձյուն կամ մարտին հորդ անձրևներ չլինեն, ՀՀ-ն խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիր կունենա”,–գրում […]

Ծննդաբերող կինն անձամբ է լույս աշխարհ հանել իր երկվորյակներին /ֆոտո/

Ավստրալացի բազմազավակ մայր Ջերրի Վուլֆը, իր երկվորյակ երեխաներին սպասելիս, որոշել է, որ անձամբ է օգնելու նրանց լույս աշխարհ գալ, սակայն նրա բժիշկն արգելել է կնոջն անգամ մտածել այդ մասին: “Ես շատ էի ուզում ինքս հանել երեխաներին իմ արգանդից, լացում էի, երբ բժիշկն արգելեց: Երբ երբ ծննդաբերում էի, շատ խնդրեցի բժշկին, ու նա թույլ տվեց, որպեսզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի