Լարվածությունը շփման գծում աճել է

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով կրկին նկատվել է լարվածության աճ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 15-ին եւ լույս 16-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ […]