03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Կոչ եմ անում ձեզ՝ քաղաքակրթվեք»

Facebook սոցիալական կայքում շարունակում է քննարկվել Երևան մոլում երեկ տեղի ունեցած միջադեպը:

,,Երևան մոլ,, սուպերմարկետի տարածքում ,,Ի էլեկտրոնիկսի,,կազմակերպած ակցիան հիշեցնում է 1896թ Խոդինկայի դեպքերը,երբ ցարի գահակալության կապակցությամբ նվերներ էին խոստացել բնակչությանը և եղան տասնյակ զոհեր և վիրավորներ,հույս ունենանք նման վիճակագրություն չի լինի մեզ մոտ,բայց լավ կլինի որ ոչ մի մասնավոր ընկերություն առաջիկա 50 տարիների ընթացքում նման ակցիա չկազմակերպի՝ խուսափելով ողբերգական դեպքերից,ակամա հիշեցի 1990թ հունվարի 2-ը, երբ Ազատության հրապարակում անվճար տորթ էին բաժանում,ինչ իրարանցում եթե չասեմ ,,խելագարված ամբոխների,, անբացատրելի պայքար էր քաղցրավենիքի համար,նման,, պլեբսային,, դրվագներ են արձանագրվում ասենք հունիսի 1-ին, երբ Կենդանաբանական այգում կամ կոմայգում ձրի պաղպաղակ են բաժանում:

Հարգելի հայրենակիցներ,աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրի քաղաքացիներ կոչ եմ անում ձեզ քաղաքակրթվեք,-գրել է Վարդան Ասչյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ