22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Որտե՞ղ կարող են գործակցել Քուվեյթն ու Հայաստանը

Հայաստանի հարաբերությունները արաբական աշխարհի հետ եղել են ավանդական բարեկամական, սակայն դրանք վերաթարմացնելու եւ նոր շունչ հաղորդելու անհրաժեշտությունը միշտ էլ լինելու է: Հատկապես կարեւոր է մեր երկրի տնտեսության համար նոր գործընկերներ գտնելը, նոր շուկաներ մուտք գործելը եւ համագործակցության ծրագրեր իրականացնելը այս տարածաշրջանի երկրների հետ: Այս տեսանկյունից հարկ է դիտարկել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրչահամյանը այցը նավթային պաշարներով […]

Հայաստանի և Քուվեյթի վարչապետները քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն: ՀՀ կառավարության ղեկավարն առանձնազրույց է ունեցել Քուվեյթի իր գործընկերոջ՝ վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Քուվեյթի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին իր հրավերն ընդունելու և Քուվեյթ պաշտոնական այց կատարելու համար և համոզմունք հայտնել, որ Հովիկ […]

Գաճաճ ու կիսագաճաճ. ՀՀԿ-ը՝ ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը»

«Նախ պիտի հրապարակվի, ապա հրապարակվելուց հետո պիտի բանավեճի դաշտ ստեղծվի հրապարակված փաստաթղթի շուրջ: Կհրապարակվի, կլինեն այդ բուռն բանավեճերը, և ես կարծում եմ, որ այն, ինչի մասին խոսում եք, իրականություն կդառնա»,-Henaran.am-ի հետ զրիույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ՀՀԿ-ին կհաջողվի սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնսոլիդացիա ստեղծելու մյուս քաղաքական ուժերի հետ: […]

Պլանային ջրանջատում Նոր Նորքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 9.00-ից մինչև մարտի 14-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 5-րդ, 8-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

18 ամսական երեխան հրաշքով ողջ է մնացել` 14 ժամ մնալով գետն ընկած մեքենայում

Ամերիկայի Յուտա  նահանգում 1.5 տարեկան աղջնակը հրաշքով ողջ է մնացել ավտովթարից հետո: Մեքենան, որում եղել են երեխան եւ նրա մայրը, ընկել է գետը: Փոքրիկի մանկական բազկաթոռը ամրացված է եղել վարորդի հետեւում, եւ այդ հատվածը երջանիկ պատահականությամբ` մնացել է ջրից դուրս, ինչն էլ օգնել է փոքրիկին ողջ մնալ: Երեխայի մայրը տեղում մահացել է, իսկ աղջնակը 14 […]

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Քուվեյթի ԱԺ նախագահ Մարզուք Ալ-Ղանիմին

Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է այդ երկրի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմին: Քուվեյթի Ազգային ժողովի նախագահն իր և խորհրդարանի անունից ողջունել է Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն և համոզմունք հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի երկու պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և […]

Պահքը միջոց է հոգևոր վերածննդի, Օրվա խորհուրդը

Պահքը միջոց է հոգևոր վերածննդի: Ճշմարիտ պահեցողության մեջ գտնվողը նմանվում է Քրիստոսին, հաղորդության մեջ է հրեշտակների, մարգարեների, առաքյալների հետ և աղոթքով ու պահքով «յուրացնելով» Քրիստոսին՝ դառնում է արդար ու բարի: Ելք. 3: 16-22։ Հովել. 3: 1-8։ Մարտի 11, Օրվա խորհուրդը Աղբյուր` qahana.am

Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրով հունվար-փետրվար ամիսներին 270 կյանք է փրկվել

 «Սա եզակի այն ծրագրերից է, որից օգտվում են ոչ թե սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում ներառված քաղաքացիները, այլև բացառապես նրանք ում մոտ  բժիշկն ախտորոշում է կյանքին վտանգ սպառնացող սուր, ծանր ինֆարկտ»,-այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականությանվարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։ ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի