23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Լոս Անջելեսը չեղյալ համարեց 845 հազար դոլար արժողությամբ պայմանագիրը Թուրքիայի վարձու լոբբիստական ընկերության հետ

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ տարի օգոստոսին իմ գրած խմբագրականում նախազգուշացրել էի, որ ամերիկահայ համայնքը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ կբոյկոտեն «Անհեսեր բուշ», «Բոինգ», «Շևրոն», «Ինթըրփրայս ռենթ է քար», «Ջեներալ էլեկտրիկ», «Գոլդման սաքս», «Գուգլ», Լոս Անջելեսի օդանավակայան, Ֆուտբոլի ազգային լիգա, Օքլենդի նավահանգիստ և «Յունայթեդ էյրլայնս» ընկերությունների ապրանքներն ու […]

«ԲՀԿ-ն այս պահին խաղից դուրս չի՞». Առավոտ

«Առավոտը» գրում է, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իրենց հետ զրույցում ասել է, որ ընդդիմությանն ուղղված բոլոր քննադատություններին համարժեք պատասխան կտա. «Չկասկածեք»: «Մեր դիտարկմանը, որ ԱԺ-ում կառավարման ճգնաժամի մասին քննարկումները վերածվեցին ընդդիմության ճգնաժամի քննարկման` Լեւոն Զուրաբյանը չհամաձայնեց. «Բացարձակապես այդպիսի բան չի եղել»: Մենք նաեւ ճշտեցինք` Դուք Ձեր ելույթում ասացիք, որ ԲՀԿ-ն խաղից դուրս է, […]

ԼՂՀ-ում երկու ամիս է՝ երեխաների նպաստները չեն վճարում. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ ԼՂՀ-ում արդեն երկու ամիս է` չեն վճարում երեխաների նպաստները: «Այս մասին երեկ մեզ ահազանգեցին Շուշիից: Մինչև երկու տարեկան երեխա խնամող մայրերի համար ամսական մոտ 15 հազար դրամ պետական նպաստ է սահմանված: Մեծ գործազրկություն ունեցող ԼՂՀ բնակչության համար այս չնչին գումարներն անգամ կենսական նշանակություն ունեն: Բայց նույնիսկ այս ողորմությունը ԼՂՀ կառավարությունն ի […]

Պատրաստվեք դիմավորել Սահմանադրության փոփոխությունների բուն տեքստը. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ իրենց տեղեկություններով, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը սկսել է աշխատել Սահմանադրության փոփոխությունների տեքստի վրա: «Այս փաստը հաստատել է նաև Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բաղդասարյանը: «Պատրաստվեք դիմավորել բուն տեքստը: Սերժ Սարգսյանի վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ չի փոխվել, և այդ մասին նա առաջիկայում պաշտոնապես կհայտարարի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Բաղդասարյանը»,–գրում […]

Աբովյանում երիտասարդը 14-ամյա դեռահաս աղջկա հետ տարբեր տեսակի սեռական գործողություններ է կատարել. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ավարտվեց Արթուր Գ.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ Արթուր Գ.-ն 2013 թվականի նոյեմբերի վերջերին, 2014 թվականի մարտի վերջերին ու հուլիսի սկզբին, լինելով 23-24 տարեկան, հաստատապես իմանալով, որ Սիմա Ա.-ի (անունը փոխված է)16 տարին չի բոլորել՝ 1999 թվականին ծնված աղջիկը հիշյալ ժամանակահատվածում եղել է […]

Ծառուկյանը երջանիկ է. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ Գագիկ Ծառուկյանն այս օրերին մի քանի անգամ այցելել է կառուցվող Օլիմպիական կենտրոն, իշխանությունների հետ հաշտությունից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երջանիկ թոշակառուի կյանք է վարում: «Նախանձել կարելի է, աշխարհն աշխարհով, գործընկերները՝ վատ դրության մեջ, չգիտեն՝ մնան ԲՀԿ-ում, թե դուրս գան, ով կղեկավարի կուսակցությունը, ինչ կլինի իրենց հետ, չգիտեն ինչպես պատասխանել ԲՀԿ-ի […]

Սամվել Կարապետյանը ցանկանում է գնել Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերը. Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, ցանկանում է գնել բաշխիչ էլեկտրացանցերը: ԲԷՑ-երը, որ այժմ գտնվում են ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ» ընկերության կազմում, այս տարիների ընթացքում կուտակել են 300 մլն դոլարի պարտք, և հիմա Կարապետյանը բանակցություններ է սկսել «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի հետ՝ պարտքի դիմաց այն ձեռք բերելու ուղղությամբ: […]

Պաշտոնական վիճակագրությունը հաստատում է` Հայաստանում ճգնաժամ է սպասվում. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ այն կանխատեսումները, որ այս տարի Հայաստանում տնտեսական ճգնաժամեր են սպասում, պաշտոնական վիճակագրությամբ արդեն սկսում են հաստատվել: «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են 6,3 տոկոսով, առևտրի շրջանառությունը նվազել է 7,4 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 19,7 տոկոսով, իսկ արտահանումը 21,9 տոկոսով: Ավելին՝ […]

Ծառուկյանը հրաժարվեց . Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ Գագիկ Ծառուկյանը փակել է այն տարածքը, որն անվճար և անժամկետ հատկացրել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին, որոնք բողոքում էին Աղաբաբյանի կողմից տաղավարների վարձավճարների բարձրացման դեմ: «Ծառուկյանը տարածք էր տրամադրել, որտեղ առևտրականները պետք է մոտ 400 տաղավար կառուցեին: Ծառուկյանը խոստացել էր անգամ տաղավարների կառուցման համար անվճար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի