01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հետամուտ է լինելու և շատ ուշադիր

 Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոփոխության ենթարկել 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը: Նախ հաստատվեց գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը շարադրել նոր խմբագրությամբ:

 Այն անձանց, ովքեր արտադրական պրակտիկա են անցնում, ովքեր անմիջականորեն ներգրավված են հանրային սննդի կազմակերպման գործընթացներում, սանիտարական (բժշկական) գրքույկի առկայության և (կամ) նախնական և պարբերական բժշկական զննության վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված լինելու նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այս որոշումը բխում է Եղվարդի մանկապարտեզի թունավորման զանգվածային դեպքից, և արդյունքում խստացվում  է սնունդ տրամադրող ընկերությունների վերահսկողությունը: «Սա կարևոր որոշում է, և հետամուտ ենք լինելու, որ այդ որոշումը կատարվի և լինելու ենք շատ ուշադիր»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ