06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ի՞նչու են Հայաստանից գնացող բեռները մնացել Փոթիում. պարզաբանում

”Վրաստանի ”Փոթի” նավահանգստում հայկական բեռների հետ կապվող որևէ խոչընդոտ չկա”,-այսօր, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ”Ապավեն” ընկերության հիմնադիր տնօրեն, ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը: Աղաջանյանին զայրացրել էր այսօր թերթերից մեկի հրապարակումը, ըստ որի վրացական կողմը Հայաստանի բեռները փոխադրելու համար լաստանավեր չի տրամադրել: ՛՛Հայաստանից գնացող բեռները կանգնած են Փոթիում, և դեպի Ռուսաստան ընթացքն արգելափակված է: Ռուսական երկաթուղուն […]

Ուժայինները ավելի քան 56 հոգու են սպանել

Հնդկաստանի Ասսամ նահանգում ուժայինների հարձակման արդյունքում ավելի քան 56 հոգի է մահացել, 80 հոգի վիրավոր է, հայտնում է РИА “Новости”-ն: Ուժայինները հարձակվել են 5 համայքների վրա ու կոտորել խաղաղ բնակիչներին: Ոստիկանությունը կարծում է, որ գրոհայինները նման արարքով վրեժ են լուծել անջատողականներից, ովքեր հիմնականում հենց այս նահանգում են գործում: Ուժայինները պայքարում են Հնդկաստանի ղեկավարության դեմ եւ […]

Աբխազական երկաթուղու բացումը կապ ունի՞ Կարս-Ախալքալակ երկաթուղու շինարարության հետ /վիդեո/

՛՛Աբխազական երկաթուղին անհրաժեշտություն է, սակայն հավատը որ կբացվի առայժմ չունեմ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Ապավեն՛՛ընկերության հիմնադիր տնօրեն, ՀՀ Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը: Աղաջանյանը ուշի ուշով հետևում է այս ոլորտում զարգացող փոփոխություններին: Նա Աբխազիայի երկաթուղու բացումը կապում է՝ Կարս-Ախալքալակ երկաթուղու շինարարության հետ.՛՛Աբխազական երկաթուղու բացումը կապում եմ այս երկաթուղու շահագործման հետ և միասնական կոնտեքստով եմ […]

Եթե ամանորին այդ ամենն ուտեն, կարող են մահանալ. խորհուրդներ /վիդեո/

Դիետոլոգ Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս ամանորին շատ չարաշահումներ չանել ուտելիքների, խմիճքի հետ կապված: ՛՛Եթե օգտագործեք հեղուկներ, շատ ու ծանր կերակուր, կարող է լուրջ խնդիրների առջև կանգնել, գոնե պետք է խուսափել քաղցր, գազավորված ըմպելիքներից՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց դիետոլոգը: Նա նշեց, որ հատկապես այդ օրերին մի քանի կիլոգրամի ավելանալը հեղուկից է, պետք է հրաժարվել նաև […]

Դոլարի գինը նվազում է. ֆինանսիստները չեն շտապում շունչ քաշել

Վերջին մի քանի օրերին փոխարժեքի հետ կապված խուճապը քիչ-քիչ մարում է, բանկերը վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին: Օրինակ, ռուսական մասնավոր բանկերը կրկին իջեցրել են տոկոսադրույքները, վերսկսել են վարկերի տրամադրումը, որ դադարեցրել էին վերջին օրերին: Սակայն մասնագետները այնքան էլ չեն շտապում թեթեւացած շունչ քաշել: Կանխատեսումներ կան, որ դոլարը տոներից հետո կրկին թանկանանալու է, վերջին օրերին նկատվող […]

Երկրապահի շշերը. օրվա կադր /ֆոտո/

Այս կադրը Henaran.am-ի ֆոտոխցիկն արձանագրել է կիրակի կայացած Երկրապահ կամավորականների միության “Երիտասարդ երկրապահ” կազմակերպության 5-րդ համագումարում: Հետաքրքիր է` ինչու էին երիտասարդ երկրապահները ջրերը “թաքցրել” հենց նախագահության աթոռների տակ …

Սամվել Մարտիրոսյանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 24.12.2014թ. թիվ 426-Ա որոշմամբ փաստաբան Սամվել Լևոնի Մարտիրոսյանի փաստաբանական գործունեության թիվ 347 արտոնագրի գործողությունը դադարեցվել է։ Դատական կարգով Սամվել Լևոնի Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով և դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով։ Տեղեկացնում […]

Ապարան-Ալագյազ հատվածում և Արթիկի ավտոճանապարհներին սկսվել է գետնաբուք

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարան-Ալագյազ հատվածում, ինչպես նաև Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին սկսվել է գետնաբուք (մրրիկ): Տեսանելիությունը սահմանափակ է:

Ինչու ենք ֆետիշացնում խոզի բուդը /վիդեո/

”Ոչ թե միայն այս տոնի հետ կապված՝ մենք մեզ հեռու ենք պահում մեր ավանդույթներից, մեր ինքնությունից և սկսում ենք օտարամոլության մեջ ընկնել, և հոգու այլասերում է լինում՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում հրավիրված ասուլիսին ասաց բանաստեղծուհի, խոհարար Սոնա Թաշչյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչով է պայմանավորված, որ նախկինում ամանորին հիմնակում սեղանին դրվում էին պասային կերակրատեսակներ, իսկ այսօր նախապատվությունը […]

Մոռանո՞ւմ ենք 99 թիվ, հոկտեմբեր 27… /վիդեո/

՛՛Հայրենիք և պատիվ՛՛ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը դատապարտում է ցանկացած բռնություն: ՛՛Ուզում է ազատամարտիկ, ուզում է քաղաքական գործիչ, մենք մոռանո՞ւմ ենք 99 թիվ, հոկտեմբեր 27… բոլոր տեսակի պիտակավորումներին ես դեմ եմ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով ազատամարտիկների նկատմամբ վերջին բռնությունների մասին, ասաց Մարգարյանը: Նա անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ քաղաքական գործիչները սկսել են իրենց բառապաշարում ՛՛քֆուրներ՛՛ օգտագործել:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված