18 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Երիտասարդ մասնագետների համար կկառուցվի ևս մեկ բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք

Երևան քաղաքի ավագանին հավանություն է տվել «Երևանի պետական համալսարանի  շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված  «Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեին հարակից  տարածքում երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ  շենքի կառուցման» ծրագրին, որով կազմակերպությունն իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր: Դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել  ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ  շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով  բաշխվելու են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին։ Ըստ այդմ, ավագանին որոշել է մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/26 հասցեում գտնվող շինությունը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Երևանի պետական  համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ