17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ տվեց այցը հենց Քարդաշյանին ու Հայաստանին. նախարարն՝ իր հարցազրույցից /վիդեո/

«Հայաստան այցն իրեն տվեց շատ բան, որովհետև ինքն իր մեջ ունենալով կեսը հայ լինելու զգացողությունը՝ վերացական հայրենիքը իր համար դարձավ իրական հայրենիք: Եկավ, տեսավ, զգաց հայրենի հողը, այն ամենը, ինչ կա, կառուցված է, ու իր համար, կարծում եմ, պետք է շատ անմոռաց լինի այդ ամենը»,-Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցին, ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարաի խոսքով՝ հետաքրքիր էր նաև այն, որ Քարդաշյանը հայրենիք եկավ ընտանիքի հետ՝ հանդես հալով որպես ընտանիքի մայր:

Հակոբյանն ընդգծեց, որ այս այցի միջոցով զբոսաշրջությանը կարող է մեծ օգուտ տրվել՝ հաշվի առնելով այն, որ հայտնի շատ պարբերականներ անդրադարձան այս այցին: Նախարարը էական է համարում նաև Քարդաշյան քույրերի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչպես նաև ուշադրության արժանի համարեց նրանց սև ու կարմիր զգեստները, ինչը խորհրդանշանական է համարվում:

Ինչ վերաբերում է Theguardian-ին տված հարցազրույցին, որտեղ նախարարը նշել է, որ այս այցը PR էր աստղի համար, և որ Հայաստանի մասին աշխարհում շատերը չգիտեն, ինչը և քննարկվում էր սոցիալական ցանցերում, ապա նախարարն ասաց, որ հարցազրույցի ընթացքում ասվել է, որ դա PR էր և Քարդաշյանի համար, և Հայաստանի համար: Իսկ Հայաստանի ճանաչված չլինելու հետ կապված նախարարն ասաց, որ իհարկե, մեր հայրենակիցներն ամեն ինչ անում են դրա համար, սակայն պետք է հասկանալ ու գիտակցել, որ մենք ոչ թե մեկ միլիարդ ենք, այլ տասը միլիոն: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ