11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

1915-ին սպանված հայ մտավորականների բարձեր են պատրաստվել. Հրանուշ Հակոբյանն առաջինը նվիրեց /ֆոտո/

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին թանգարանին նվիրեց Կոմիտասի բարձը:

Այս մտահղացումը լրագրող ամուսիններինն է՝ Արփինեինն ու Զավենինը: Նրանք պատրաստել են հարյուր բարձեր, որոնք էներգետիկ մեծ ուժ ունեն: Այդ բարձերը դատարկ են մնացել 1915 թվականին: Դրանք այն մտավորականների բարձերն են, ովքեր գլխատվել են Եղեռնի ժամանակ: Այսօր նրանք այդ բարձերը նվիրեցին Սփյուռքի նախարարությանը, իսկ նախարար Հրանուշ Հակոբյանն էլ առաջին բարձը որոշեց նվիրել հենց թանգարանին, իսկ մյուս բարձերն արդեն հետո կորոշվեն, թե ում են նվիրվելու:  «Այս բարձրը, որպես կյանքի շարունակություն, կփոխանցվեն մեր հայրենակիցներին»,-լրագրողների հետ զրույցում նկատեց նախարարը:

Ելույթ ունենալով նախարարն ասաց, որ ազգագրական յուրաքանչյուր նախաձեռնություն ողջունելի է: Նա գովելի է համարում այն, որ յուրաքանչյուր հայ այս տարիների ու հատկապես վերջին տարվա ընթացքում փորձում է ինչ-որ բան անել՝ իր մի մասն ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ