22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ռուսաստանի արձագանքը Գյումրիի ողբերգությանը

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի առնչությամբ: Հայտարարությունում, որը տեղադրված է ՌԴ ԱԳՆ կայքում, ասվում է. “Հայ ժողովրդի հետ միասին ցնցված ենք ընդդեմ Գյումրու խաղաղ ընտանիքի կատարված սարսափելի հանցագործությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ առողջություն ենք ցանկանում ծանր վիրավոր երեխային: Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները ՀՀ […]

Ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու. News.am

Հայաստանի իրավապահի համակարգի ներկայացուցիչները այս պահին գտնվում են Գյուրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, այժմ հարցաքննվում է ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվողը՝  ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով գլխավորում է ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը: Պերմյակովը սկսել է ցուցմունք տալ եւ պատմել է, որ […]

Իրավապահ կառույցների սերտ համագործակցությունն արդյունք տվեց. Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը facebook-ի իր տարեգրքում գրառել է. ՛՛Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց ողջ հանրապետությունը, ցավն այնքան մեծ էր, որ հույզը երբեմն գերազանցում էր սթափ դատողությանը: Սակայն խնդիրը ահազանգը ստանալու առաջին իսկ պահից հստակ էր՝ ճշտել հնարավոր հանցագործի /կամ հանցագործների/ ինքնությունը, հայտնաբերել ու ձերբակալել կասկածյալին, նաև՝ ապահովել […]

Ուժը կորցրած է ճանաչվել ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ընտրության վերաբերյալ ՀՀ Նախագահի հրամանագիրը

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հանրապետության Նախագահի 2014թ. հոկտեմբերի 13-ի հրամանագիրը: 2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման […]

Դադարեցրեք արյան վրա ձեր խրախճանքը

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Օրն իրականում դաժան էր: Անմեղ մարդկանց ողբերգական մահը, վիժվածքի որոնումները իրական հոգեկան ցնցում առաջացրեցին բոլորիս մոտ:Վստահ եմ, այդ ստահակը կձերբակալվի և մեղավորները կկրեն իրենց պատիժը:Առողջություն իր կյանքի համար պայքարող փոքրիկին ու համբերություն և ուժ բոլորիս: Եվ այս ֆոնին ուղղակի ապշեցնում են մի խումբ մարդիկ, որոնք մի կողմից […]

՛՛Կինո լիներ, բոլորս կհասկանայինք, որ Պերմյակովին ՛՛պադստավկա՛՛ են անում՛՛

Հիմա ստացվում ա, որ էդ Պերմյակովը ՄԻԱՄԻՏ իրա զենքն ու  ՛՛պայուսակը՛՛, որի վրա ԱՆՈՒՆՆ Ա գրած, մոռացել ա հանցագործության վայրու՞մ։  Տենց ո՞նց ա լինում։Կինո լիներ, բոլորս կհասկանայինք, որ Պերմյակովին  ՛՛պադստավկա՛՛  են անում։ բայց ցավոք կինո չի… շա՜տ ցավոք։ Սիրտս կտրտվումա.. Facebook-յան հանրագրում գրել է “Վիտամին ակումբի” տղաներից Գարիկ Պապոյանը: 

Պարոն Նախագահ, ԱԶԳՈՎԻ կողքիդ ենք կանգնած

Գյումրեցի մանկավարժ, բլոգեր Արա Նախշքարյանը facebook-ի իր էջում գրառել է. ՛՛ՇՏԱՊ… Երեկ Գյումրիում կատարված դեպքի առիթով սգում ենք ԱԶԳՈՎԻ: Ամեն մեկս հիշեցինք ու ապրեցինք, վերապրեցինք… Գործը հասավ նրան, որ էդ ոչխար ռուսին ազգովի սկսեցինք փնտրելը: Գիշերը համացանցում տարածվեց մի հաղորդագրություն, որի մեջ նշված էր թե էդ անասունը սահմանն անցնելու պահին /թուրքիայի սահմանը/ ձերբակալվել է… ՀԱՅԵ՛Ր, […]

Արտաշես Գեղամյանը` Անվտանգության խորհրդի քարտուղա՞ր. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում առաջիկայում կարծես թե պատգամավորի թափուր տեղ է առաջանալու: “Խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել հավանականությունը, որ նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար: Մեր թղթակցի հարցին խոսակցություններ կան, որ դուք եք նշանակվելու անվտանգության խորհրդի քարտուղար, ճի՞շտ է, Գեղամյանը պատասխանել է. “Թող խոսեն, […]

“Ժառանգությունը կմասնակցի”. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովին “Ժառանգություն” կուսակցությունը կմասնակցի: “Այս մասին մեզ հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա վստահեցմամբ, ժողովին մասնակցելու են ինքն ու Ռուբիկ Հակոբյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ ասաց. “Երևի, պարոն Հովհաննիսյանը չմասնակցի”: Ինչ վերաբերում է լուրերին, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու, հիշեցրեց. “Մենք անցած տարի հրավիրեցինք […]

ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը` Գերմանիայում Հայաստանի դեսպան. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ իշխանական շրջանակներում խոսվում է, որ Գերմանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը կրկին կտրվի Հայ հեղափոխական դաշնակցությանը, և ըստ ամենայնի, Գերմանիայում ՀՀ դեսպան կնշանակվի ՀՅԴ բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը: “Ինքը Մկրտչյանը, երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ նման բան չկա։ Ի դեպ, Լևոն Մկրտչյանին, ով 2000-2001 թվականներին զբաղեցրել է ՀՀ արտաքին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի