Ավագ երեքշաբթի. ինչ խորհուրդ ունի
Ավագ երեքշաբթի հիշատակվում է ՙՏասը կույսերի՚ առակը (Մատթ. 25:1-13): Ավետարանական առակը հինգ իմաստուն եւ հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ գալստյանը: Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգը ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուսը հինգը` հանգած մոմերով խորհրդանշում են հիմար կույսերին: […]





































