16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

«Լրացուցիչ ծախսեր չեն առաջանա»

Կառավարությաունն այսօր թույլտվություն տվեց Քննչական կոմիտեին 2015 թվականի պետական բյուջեով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացված գումարի սահմաններում ձեռք բերել 2008 թվականի հուլիսի 24-ի 830-Ն որոշման չափորոշիչներից և գնից տարբերվող երկու հատ տրանսպորտային միջոց մեկ հատ 21.8 մլն. ՀՀ դրամ արժողությամբ, 3,5 լիտր շարժիչի ծավալով և մեկ հատ 14.7 մլն. դրամ 2,5 լիտր շարժիչի ծավալով:

Նշենք, որ երեկ մամուլը գրել էր, որ  կառավարության՝ նախկինում սահմանած չափորոշիչներով, քննչական կոմիտեի ղեկավարին նման հզորությամբ մեքենա «չի հասնում»:

Որոշման նախագծի մեջ նշված է, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-Ի N 830-Ն որոշման չափորոշիչներից տարբերվող հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու թույլտվություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում լրացուցիչ ծախսեր չեն առաջանա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ