01 Մարտի, Saturday, 2025
KFC

Վարչապետը շնորհավորեց Վլադիմիր Գասպարյանին

Կառավարությանն այսօրվա նիստում հավանության արժանացավ «ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների համար վարչական տուգանքների գանձումների, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարումներ և այլ վճարովի ծառայություններ» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը: Համաձայն այս որոշման՝ թույլատրվում է Ոստիկանության պետին՝ ոստիկանության արտաբյուջետային միջոցների նախահաշվով նախատեսված չափերով դրամաշնորհները հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Ոստիկանությունը ձեռք կբերի 23 ոստիկանական և 1 սեդան թափքով ավտոմեքենաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N830-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով և 34111240-1 և 34111130-1 կոդերով նախատեսված սույն որոշման N 8 հավելվածի միավոր արժեքներով: Նախագիծը գործադիրին ներկայացրեց Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, սակայն մինչ նա կմոտենար ամբիոնին, վարչապետը նկատեց. «Այսօր ոստիկանի օրն է, շնորհավորում ենք Ոստիկանապետին ու Ոստիկանությանը, մաղթում արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ