19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Գույք նվիրվեց ԼՂՀ-ին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Տրանսպորտի և կապի նախարարությանը թույլատրել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը նվիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:

Գույքի ամբողջկան գումարը կազմում է 18,662,623 դրամ: «Առաջարկել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից»,- ասված է Կառավարության որոշման մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ