Հեծանվարշավ-ուխտագնացություն Էջմիածին նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին
Ապրիլի 12-ին «Էրեբունի համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ հեծանվարշավ-ուխտագնացություն է կազմակերպվել` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Արշավը մեկնարկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, որտեղ հեծանվորդ-ուխտագնացները ծաղիկներ են դրել, որից հետո` հեծանվորդ-ուխտագնացները Էջմիածին տանող մայրուղով շարժվեցին դեպի Մայր Աթոռ Սբ. Էջմիածին` մասնակցելու Սուրբ Պատարագին և հարգանքի տուրք մատուցելու Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տարածքում տեղադրված՝ Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: […]





































