Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Թավիջյան եղբայրներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հանրահայտ ջազ երաժիշտներ Գարոն և Դիրան Թավիջյան եղբայրներին, ովքեր Երևանում են` մասնակցելու Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքում արդեն ավանդաբար անցկացվող ջազի միջազգային օրվա առթիվ Կասկադ համալիրում կազմակերպված համերգին: Արևմտյան Հայաստանից տեղահանված և Մակեդոնիայում հաստատված Թավիջյանների սերնդի երիտասարդ ներկայացուցիչներն աշխարհահռչակ տարբեր երաժիշտների հետ արդեն ավելի քան չորս հարյուր համերգ են ունեցել: […]




































