Չինական վարժարանի նախագիծն իրականություն է դառնում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի ծրագրի աշխատանքային խմբի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև աշխատանքների իրականացման ընթացքին հետևելու նպատակով Երևան ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության գործադիր բյուրոյի ղեկավարը: Աշխատանքային խումբը նախարարին տեղեկացրել է, որ ավարտական փուլում են դպրոցի նախագծային աշխատանքները, […]





































