18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ԼՂՀ ընտրությունները ողջունելի են.քաղաքագետ /վիդեո/

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունները բավականին լավ են անցել, մասնավորապես ողջունելի է համարում, այն հանգամանքը, որ մեծաթիվ ընտրողներ են մասնակցել: Այդ մասին նա մանրամասնեց «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ:

 «Սա ցույց է տալիս, որ ղարաբաղցիները մեծ լրջությամբ են մոտենում հարցին: Ինչ վերաբերում է ընտրության արդյունքներին, ապա վստահ կարելի է ասել, որ դրանք նախապես հայտնի չէին: Ես ինքս դժվարանում էի կանխատեսումներ անել: Ընտրությունների թափանցիկության մասին փաստում են նաև դիտորդական խմբերը»,- նկատեց քաղաքագետը:

Քաղաքագետը փաստեց, որ  դիտորդական խբերի գնահատակններից զատ՝ հետաքրքիր է ուսումնասիրել ժողովրդի արձագանքը, որը փաստում է, որ ժողովրդի շրջանում դժգոհություն չկա, նշանակում է ընտրությունները բավականին լավ են ընթացել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ