15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հրաժարականից

 «Հերթական նիստն է, կա օրակարգ, այդ օրակարգի հարցերով մինչև այդ քննարկվել են, կարծիքները հավաքվել են, ապա քննարկում է լինելու»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է տեղի ունենալու  ԵՏՄ խորհրդի նիստին:

Դիտարկմանը, թե արդեն խոսվում է կառավարության հրաժարականի հնարավորության մասին, քանի որ ըստ որոշ կանխատեսումների՝ կառավարությունը չի կարող ապահովել նախանշված տնտեսական աճը, այլ կապահովի զրո տոկոս տնտեսական աճ, նախարարն արձագանքեց, որ այդ հարցին ինքն իրավասու չէ պատասխանել: Դիտարկմանը, որ ինքն էլ է կառավարության անդամ, նա ասաց. «Բայս ես չեմ ինձ նշանակում»:

Ինչ վերաբերում է տնտեսական անկման կանխատեսումներին, ապա նախարարը կարծում է, որ դրանք մի քիչ վերաապահովագրված են, որովհետև կոնկրետ մի քանի ցուցանիշներով ու մեթոդիկայով են հաշվարկվում:

«Շատ ավելի զգուշավոր են, քան իրականությունը թելադրում է: Եթե ինքներդ տեսնում եք, առաջին եռամսյակը, որ ամենածանրն է տարվա համար 2.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ է գրանցվել, արտահանման, ներմուծման անկումը և առևտրի ոլորտը կոմպեսացվել է արդյունաբերության աճին: Դա չնչին չէ, այս իրավիճակում արդյունաբերության 106.5 տոկոսի աճը չնչին չէ, նորմալ աճ է այս պայմանների համեմատ, նույնիսկ ես կասեի լավ»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ