Բելառուսն ու Ղազախստանը, ամենայն հավանականությամբ ապրիլի 24-ին ՀՀ-ում բացարձակ ներկայացվածություն չեն ունենա. Ժամանակ
«Ժամանակը» գրում է, որ ՀՀ «եվրասիական» գործընկերները՝ Բելառուսն ու Ղազախստանը, ամենայն հավանականությամբ ապրիլի 24-ին ՀՀ-ում բացարձակ ներկայացվածություն չեն ունենա: «Համենայնդեպս, եթե ներկայություն լինի էլ, ապա բավականին ցածր մակարդակով: Երեկ մեզ հաջողվեց երկու երկրների նախագահականից և ԱԳ նախարարություններից ճշտել, որ մինչ այս պահը արտգործնախարարների և երկրի ղեկավարների այցելությունների մասին ոչ մի տեղեկություն չկա: Իսկ ՀՀ ԱԳՆ […]





































