28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ձերբակալվել է Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Երեկ երեկոյան ձերբակալվել և  էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարան է տեղափոխվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը, ով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին է։

73-ամյա Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ Ենոքյանը ձերբակալվել է Աժ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի Յուվեցի Կարոյի սպանության նախապատրաստության կասկածանքով։

«Հորինված վարկած է, որտեղ որևէ հիմք և իրական փաստ չկա»,– թերթի  թղթակցին ասել է տիկին Ենոքյանի փաստաբանը։

Հարցին՝ իսկ կա՞ որևէ հիմնավորում կամ վարկած, թե ինչու պետք է Գոհարիկ Ենոքյանը նախապատրաստեր Յուվեցի Կարոյի սպանությունը, փաստաբանը պատասխանել է. «Ո՜չ»։ Ուշ երեկոյան ՁՊՎ-ամ Ենոքյանին է այցելել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով մեզ հայտնեց. որ Ենոքյանը շատ բարձր ճնշում ուներ, գտնվում էր բժիշկների հսկողության տակ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ