18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Խոպան գնացողներն էլ հարկ կվճարեն

Ազգային ժողովի  արտահերթ նիստում այս պահին քննարկվում է  «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն առաջարկում է, որ արտագնա աշխատանքի մեկնողներն, ովքեր պետք է զբաղվեն շինարարությամբ, պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող որևէ համապատասխան կազմակերպության հետ և հետագայում 13 տոկոս եկամտահարկն ու 5տոկոս շահութահարկը վճարեն ՀՀ պետբյուջե, այլ ոչ թե տվյալ երկրի բյուջե:

«Մեր հայրենակիցները կատարում են արտերկրում շինարակական աշխատանքներ, սակայն մեր երկրում որևէ տեղ գրանցված չեն որպես վարձու աշխատող: Նպատակն այն է, որ գրանցում ստանան ՀՀ համապատասխան գործատուի մոտ, այդ դեպքում տվյալ կազմակերպությունը ծառայություններ կմատուցի դրսի համապատասխան կազմակերպությանը: Խնդիրն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները տվյալ պետությանն են մուծում եկամտահարկ: Ստացվում է, որ միայն մեր երկրում եկամտահարկ կգանձվի, իսկ ՌԴ-ում կազատվի»,-ասաց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

Վերջինս նկատեց,  որ այդ դրույքաչափերը համադրել են ԵՏՄ-ի կանոնակարգերի հետ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ