Խնդրում եմ, ճանապարհ տվեք. Բիբինի միակ նախադասությունը՝ ԱԺ-ում
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այսօր Ազգային ժողովում էր: Նա հանդիպում ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների և Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Չորս ժամ տևած հանդիպումից հետո նա լրագրողների հարցերին չպատասխանեց: «Խնդրում եմ, ճանապարհ տվեք»,-սա էր Բիբինի կողմից հնչեցված միակ նախադասությունը: Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք, որ ՀՀ քաղաքացիները բողոքի […]





































