17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԵՊՀ-ում պայթուցիկ չեն հայտնաբերել

Մարտի 19-ին, ժամը 13.00-ին տեղեկություն է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում` ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքի նկուղում, պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են տարահանում (2200 աշխատակից և ուսանողներ): Փրկարարները և ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցները տարածքի […]

Եվրոպական Միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը. Գալուստ Սահակյան

«Եվրոպական Միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը»,- այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի մեկնարկին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Եվրամիություն-Հայաստան համագործակցությունը հիմնված է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, և եվրոպական արժեքների տարածումը այս համագործակցության առանցքն է: Ես ցանկանում եմ ընդգծել այս տարիների ընթացքում եվրոպական կառույցների հետ սերտ […]

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի տեխնոլոգիաների և ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնի փոխտնօրեն, անվտանգային քաղաքագիտության դոկտոր Ջեյմս Քիգլին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը և Ինստիտուտի պետի տեղակալ-Վերլուծական կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը: Հանդիպման […]

Խաչատուր Սուքիասյանը՝ Ճշմարիտյանի փոխարե՞ն /վիդեո/

«Ես նման տեղեկատվություն չունեմ»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես կարձագանքի տեղեկություններին, որ հնարավոր է պաշտոնում իրեն փոխարինի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Նշենք, որ մամուլում չի բացառվում, որ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում, երբ կառավարությունում փոփոխություններ արվեն,  Սուքիասյանը զբաղեցնի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Նախարարն անդրադարձավ նաև կանխատեսվող տնտեսական աճին՝ նշելով, […]

Պարզեցվում է բիզնես սկսելու ընթացակարգը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015թ. միջոցառումների ծրագրին: Այն կնպաստի բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների աճի, արտաքին առևտրի արագ խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության  իրականացմանը և այլն: Այժմ Հայաստանը «Արդյունավետությունից դեպի արդյունք» վարկանիշային զեկույցի տվյալով 189 երկրների շարքում զբաղեցնում է 45-րդ տեղը: […]

Կրեմլը քննարկում է Պուտինի` Հայաստան կատարելիք այցի ժամկետը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, Հայաստան այցելի ապրիլի 20-ից հետո: Այժմ Կրեմլը քննարկում է այցի ժամկետները, հայտնարարել է Պուտինի Խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այցը օրակարգում է, այժմ այն քննարկվում է»,- ասել է Պեսկովը, գրում է ТАСС-ը: «Երբ օրը հստակեցվի, մենք կհայտնենք այդ մասին»,- ասել է նա: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Պուտինը Հայաստան […]

Ուկրաինան Պուտինի և Շոյգուի մասին տեղեկությունները կփոխանցի Հաագայի դատարան

Ուկրաինան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և պաշպանության նախարար Սերգեյ Շոյգուի մասին տվյալներ է հավաքում, որոնք կապված են Ղրիմի գործի հետ, գրում է iinews.ru-ն: Այդ տեղեկությունները պետք է փոխանցվեն Միջազգային քրեական դատարանին: Նման հայտարարություն է արել Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:

Ձերբակալվել է նախագահի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով

Միսուրի նահանգի բնակիչը ձերբակալվել է ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամային սպանելու սպառնալիքի համար: 24-ամյա Քեմերոն Ջեյմս Ստութը պատրաստվում էր 270 տրամաչափի հրացան ձեռք բերել` նախագահին առաջիկա շաբաթների ընթացքում սպանելու նպատակով, հաղորդում է Reuters-ը: Հանցագործը մանրամասնորեն ուսումնասիրել էր Սպիտակ տան և եկեղեցու տարածքը և փորձել հարմար դիրք գտնել, որտեղից կարող էր կրակել նախագահի վրա: Քեմերոնը պլանավորում […]

«Ես հույս ունեմ, որ այդ խմբակցությունները կներկայացնեն անձանց»

 «Այս պահին ընթանում է Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ձևավորման պրոցեսը, այնտեղ կան հանձնաժողովի անդամներ, որոնք ի պաշտոնե են ընդգրկվում այդտեղ, կան քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ և ընդդիմադիր խմբակցություններրի ներկայացուցիչներ»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ անդրադառնալով նոր ձևավորվող Կոռուպցայի դեմ պայքարի հանձնաժողովի ձևավորման աշխատանքներին: Նախարարը հայտնեց, որ որքանով ինքն է […]

25 հազար դրամի փոխարեն՝ 100 հազար դրամ

Կառավարությունը հերթական նիստի ժամանակ հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կողմից ներկայացված՝ «Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին ամենամսյա դրամական օգնություն տալու և Հայստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1820-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը: Ըստ այդմ 33 աձնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի