11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Որքանով է վաճառվել Որոտանը

Որոտանի կասկադի վաաճառքը իրականացվել է 85 միլիարդ 813 միլիոն դրամով, վճարումը կատարվելու է երկու էտապով՝ 50% հիմա, և 50% մեկ տարի հետո: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանի հարցին: «Վերազինում բաժնի համաձայն 51 միլիոն եվրո ներդրումների հետ կապված իրոք այդ պայմանավորվածությունը ձեռք […]

Ինչու ենք այդքան շատ իրար ատում

Շարունակ լսում ու կարդում ենք՝  ես ատում եմ այսինչին, ես ատում եմ այնինչին: Ինչու՞, որովհետև մենք չունենք մերը, մերը շատ վատն է ու տխուր: Չենք կարողանում նորը ստեղծել, որովհետև չգիտենք ձևը ու չենք էլ ուզում սովորել անողներից: Աշխարհում ունենք միայն ՄԵԿ ԲԱՐԵԿԱՄ, այն էլ տեսնում ենք, որ մեր թշնամու բարեկամը դուրս եկավ և պատմության մեջ […]

Ամենասիրելիին

«Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը մարդու …  Այսօր ընկերության միջազգային օրն է: Տոնի առթիվ շնորհավորում եմ իմ ամենամտերիմ, ամենասիրելի ընկերոջը՝ իմ ամուսնուն, և բոլոր ընկերներիս»,-ֆեյսբուքյան հանրագրում այսպես է շնորհավորել ընկերության օրը Պ նախարարի տիկինը` Ռուզաննա Խաչատրյանը:   

Հնարավոր է Պերմյակովին տեղափոխեն

«Ես հետաքրքրվում են այն չափով, ինչքան ցանկացած քաղաքացուն է հասու, և գիտեմ այնքանով, ինչքան Գյումրիի մյուս բնակիչները»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչ նորություն կա Վալերի Պերմյակովի գործից, ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:  Նա նշեց, որ այժմ քննություն է ընթանում, որի ավարտից հետո կորոշվի դատարանի հարցը: «Դատը անպայման կլինի Հայաստանում, շարունակությունը կորոշվի»: Իսկ հարցին, թե արդյոք […]

Բյուջեից դոտացիների մեծ մասը տրամարվում են Երևանին, մեր երկիրը դարձնում ենք՝ մայրաքաղաք. Է. Մարուքյան

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին անգամ բարձրացրեց համայքների դոտացիա տրամադրելուն: «Դոտացիաների հիմական մասը բաժին է ընկնում մայքրաղաքին: Մայրաքաղաքի զարգաման դեմ որևէ բան չունեմ, բայց մեր երկիրը դարձնում ենք՝ մայքաղաքաք»,-ասաց նա: Ըստ պատգամավորի՝ մարդկանց մտածողության մեջ է փոփոխություն եղել, ովքեր Հայաստանը Երևան են հասկանում: «Սա լուրջ խնդիր է, եթե դոտացիաները չբաշխվեն […]

Պետության պետական պարտքը գտնվում է կառավարելի մակարդակում.ֆինանսների նախարար

2014թ բյուջեի կատարողականի հաշվետվությանը ամփոփիչ ելույթ ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նախարարը  նշեց, թե տնտեսության բացասական միտումները  հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով, սակայն կան խնդիրներ՝ պայմանավորված ներքին հարցերով: «Այս քննարկումների ժամանակ պատգամավորների կողմից բարձրացված խնդիրները միջոցառումների ծրագրերում հետագայում անպայմանորեն հաշվի կառնվեն»,-ասաց նա:  Գագիկ Խաչատրյանը թվարկեց, թե որոնք են այն հիմնական գործոնները, որոնք տնտեսական զարգացման […]

Բաշար ալ Ասադը հայ պատգամավորներին խոստացել է մոտ ապագայում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադը խոստացել է, որ Սիրիան մոտ ապագայում կհամալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը: Ասադն այս մասին հայտնել է հունիսի 1-5-ը աշխատանքային այցով Սիրիա մեկնած հայ պատգամավորների  հետ հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում Սիրիայի նախագահի հետ հանդիպման արդյունքները ներկայացրել է ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը: Նա հայտնել է, որ […]

Որտե՞ղ են կենսաթոշակային բարեփոխումների փողերը.Արծվիկ Մինասյան

«Կառավարությունը չի կարողանում բացատրել, թե Հայաստանի տնտեսական զարգացմանն օգուտ տվել են արդյոք կենսաթոշակային բարեփոխումներից ստացված գումարները»,-այսօր ԱԺ հերթական նիստին  հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նշենք, որ 2014թ. պետբյուջեից մասնավոր ֆոնդերին հատկացվել է 10 մլրդ դրամ (որպես քաղաքացիների կենսաթոշակային վճարների համաֆինանսավորում)։ «Այդ գումարները ներդրվե՞լ են իրական սեկտորի մեջ։ Ոչ։ Հիմնական մասը պարտատոմսերի տեսքով ծախսվել է պետական […]

Դուք արդեն անեծքի տակ եք, Ձեր երեխեքին էլ մի քաշեք …

Մեր գաղջ իրականությունում դժվար է գտնել երկրորդ այդ աստիճան ցինիկ ու նյարդայնացնող երևույք, քան մեր նախկին ու գործող պետպաշտոնյաների էլիտար հարսանիքներն են։ Սա բառիս բուն իմաստով խրախճանքներ են՝ ժանտախտի ժամանակ և ամեն նման էլիտար հարսանիքը ապտակ է՝ հասցված ժողովրդին։ Ասես լկտիաբար կանգնեն ու ասեն մեզ. հա, կովեր ջան, կթել ենք Ձեզ այսքան տարի, հիմա էլ […]

Գնացքի զուգարանում ծննդաբերել է ու սպանել երեխային

Տյումենի շրջանում կինը ծննդաբերել է գնացքի զուգարանում եւ սպանել իր նորածին երեխային: 38-ամյա կինը, ով դեպքի Նովոսիբիրսկ էր ուղեւորվել գնացքով, ինքնուրույն ծննդաբերել է, առողջ փոքրիկի լույս աշխարհ բերել, ապա նրան կապել տոպրակով ու խեղդամահ արել: Դեպքիւ առթիվ քրեական գործ է հարուցվել, կնոջը մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի