19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հովիկ Աբրահամյանը բողոքել է Սերժ Սարգսյանին. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում սկսել են նկատվել այն սինդրոմները, որոնք հատուկ էին Հրանտ Բագրատյանի կառավարությանը, երբ սուպերնախարարներ Վազգենն ու Վանոն չէին մասնակցում նիստերին: «Մեր հարցմանն ի պատասխան, թե ինչու չի մասնակցում ֆինանսների սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստերին, ֆիննախից պատասխանեցին. «Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության […]

Դատարանի նախագահն իրենով է արել ծառայողական մեքենան. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ դեռեւս անցած տարվա օգոստոսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը լքած Էդուարդ Մանուկյանը, մինչ հեռանալը, հասցրել է սեփականաշնորհել դատարանի նախագահի համար նախատեսված ծառայողական մեքենան: «Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը պարզաբանումներ խնդրեց Էդուարդ Մանուկյանից, ով ասաց, որ իր նախկին ծառայողական ավտոմեքենան ոչ թե ինքն է ձեռք բերել, այլ իր վարորդը: […]

Հայաստանը կես միլիարդ դոլարի արտաքին պարտք է վերցրել. Հայկական ժամանակ

 «Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ երեկոյան «Ռոյթերս» գործակալությունը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ Հայաստանը 500 միլիոն դոլարի եվրոբոնդ է տեղաբաշխել: «Ավելի պարզ ասած՝ ՀՀ-ն եվրոբոնդերի միջոցով նոր՝ կես միլիարդ դոլարի արտաքին պարտք է վերցրել: Ըստ գործակալության տեղեկությունների, նշված եվրոբոնդերի եկամտաբերությունը, այսինքն այդ նոր պարտքի տոկոսադրույքը, կազմել է 7.5 տոկոս տարեկան, իսկ մարման ժամկետը 10 […]

Դատական հայցեր՝ Չեխովի անվան դպրոցի տնօրենի նկատմամբ. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի նկատմամբ դատական հայցերը դեռ շարունակվում են: ««Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2013թ. ապրիլի 23-ին Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել աշակերտուհի Լիդիայի մորը` Նատալյա Սարգսյանին: Այնուհետև, աշակերտուհու մայրը և դպրոցի տնօրենը դիմել էին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` արժանապատվության և […]

Զարմացած են. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ մարտի 18-ին ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի և խորհրդարանական եռյակի հանդիպման ժամանակ եվրոպացիներին զարմացրել է ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի միասնական դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում: «Նախ խոսել է Լևոն Զուրաբյանը, որը ներկայացրել է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերջին ամիսներին կոտրել Սահմանադրության փոփոխությունների դեմ կազմավորված ընդդիմադիր կոնսոլիդացիան: Գրեթե […]

2 զինծառայողների վիճակը կայուն ծանր է

ԼՂՀ ՊԲ հաղորդմամբ,մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում: Արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի […]

«Պետք է նախագահին ասել վտանգների մասին» /վիդեո/

«Եթե գնում ես, ես նախապես կասեի, որ մեր վերաբերմունքն այսպիսին է, ու գնում եմ, որ նախագահին ասեմ, որ սա սա է, սա՝ սա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ խոսելով նախագահի հետ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական ուժերի հետ ունեցած խորհրդակցությունների մասին: «Շատ կարևոր է հասարակությանը ներկայացնել, թե ինչու ենք մենք դեմ, պետք […]

Տիգրան Համասյանի փրկության պատմությունը

Երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանը շատ է ուզում հոգևոր երաժշտության իր մշակումները հնչեն իր նախնիների հայրենիքում՝ Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցում:  Տիգրանի նախնիները Կարսից են: Նրա նախապապը՝ Ալեքսան Հայրապետյանը, Կարսի Բաշքադիկլար գյուղից է, նախատատը՝ Հռիփսիմե (Հոռոմսիմ) Ալեքսանյանը, Կարսի Փիլվարի գյուղից: Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է Կարսի Բաշքադիկլար գյուղի 1902թ. Չափաբերական մատյանը, որում նոյեմբերի 28-ին գրանցված է 21-ամյա […]

ԵՄ-ն Հայաստանի համար խոշորագույն դոնոր է.Ադրիանո Մարտինես

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսը նշեց, թե երբ ՀՀ-ն անդամակցեց ԵՏՄ-ին, ենթադրություններ եղան, որ ԵՄ-ի հետ բանակցությունները կավարտվեն։ «Բայց դրանք միայն ենթադրություններ են, ու ենթադրությունները սխալ էին»,-ընդգծեց նա: Նա նշեց, որ Հայաստանից արտահանումների մեծ մասը բաժին է ընկնում ԵՄ երկրներին, և նոր միայն Ռուսաստանին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի