03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ գահակալության տարեդարձի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ գահակալության տարեդարձի կապակցությամբ: «Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո ծառայությունն ու հոգածությունն իրենց նպաստը կբերեն այս դժվարին օրերին ողջ աշխարհում խաղաղության, բարության և հանդուրժողականության հաստատմանը: Հայաստանը բարձր է գնահատում Սուրբ Աթոռի հետ տարբեր ոլորտներում առկա կառուցողական երկխոսությունն ու քրիստոնեական նույնակունք արժեհամակարգից սերող բազմաբովանդակ […]

ՀՀ ԱԺ պատվիրակությունն Արցախում է

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 13-ին ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) պատվիրակությանը` Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ: Ողջունելով ՀՀ ԱԺ գործընկերներին`  ԼՂՀ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում տարբեր ձևաչափերով հանդիպումները, ընդգծել Արցախի հարցում ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից միասնական դիրքորոշմամբ հանդես գալու պատրաստակամությունը: Անդրադառնալով Եվրամիության և միջազգային […]

Այգեշատում ինքնասպանություն գործած 12-ամյա աղջիկը պատահականության զո՞հ է

Pastinfo-ն գրում է, որ Այգեշատում ինքնասպանություն գործած 12-ամյա աղջիկը հետաքրքրասեր երեխա է եղել, հաճախ ֆիլմերում արյունոտ տեսարաններ դիտելիս հորից հետաքրքրվել է, թե իրականում արյու՞ն է կամ մահանու՞մ են, թե՝ ոչ:   Այդ մասին ասաց Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը` հավելելով, որ ի պատասխան դստեր հարցերին` հայրն ասել է, որ ֆիլմերում մարդիկ չեն մահանում և որ արյան […]

Ի՞նչ փոխվեց

«Դա Ուորլիքի տեսակետն է, և եթե մենք անդրադառնանք այն սկզբունքներին կամ խնդիրներին, որ առկա են բանակցային գործընթացում, չափանիշներից մեկը, որը ներգրավված է կամ պետք է հաշվի առնել կարգավորման գործընթացի մեջ, բնականաբար ԼՂՀ-ի կամ արցախահայության կարծիքը հաշվի առնելն է խնդրի լուծման ժամանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Ջեյմս Ուորլիքի […]

ԱԳ նախարարն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը

Մարտի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները և կարևորեց երկու երկրների խորհրդարանականների միջև ակտիվ համագործակցությունը, հաճախակի փոխայցելությունները՝ ընդգծելով, որ օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունն իր նպաստն է բերում միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջեմ Օզդեմիրը […]

Կենտրոնական բանկը տեղեկացնում է

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ մարտի 12-ին, սահմանել է նոր փոխարժեքներ: ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը աճել է 0.22 դրամով` 481.53 դրամից դառնալով 481.75 դրամ, եվրոյի փոխարժեքը նվազել է 0.25դրամով` 510.66 դրամից հասնելով 510.41 դրամ, ռուբլու փոխարժեքը աճել է 0.27 դրամով, 7.66 դրամից դարձել է 7.93 դրամ: 

Հայ ժողովրդի ծագման մասին 5-րդ դարի տվյալները արժանահավատ են. The New York Times

5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին գրել է, որ հայ ժողովուրդը ծագել է մ.թ.ա. 2492 թվականին: Չնայած պատմիչը նշել է, որ ճանապարհորդել է Բաբելոն և ուսումնասիրել հնադարյան աղբյուրները՝ այդ տարեթիվը սովորաբար համարվում էր առասպելական: Սակայն ամերիկացի գիտնականների կատարած վերջին հետազոտությունները ապացուցում են Խորենացու պատմության արժանահավատությունը՝ անկախ նրանից, թե նա, իրոք, ուսումնասիրել է աղբյուրները, թե բախտագուշակել, գրում […]

«Սերժը քեֆս բերում է … »

Սոցցանցերում քննարկվում է օրվա ներքաղաքական օրակարգը`Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Օգտատեր Սյուզան Սիմոնյանը գրում է. «Խոսքը մեր մեջ, Սերժը քեֆս բերում է: Հերթով փչացրեց ընդդիմություն կոչվող կեղծիքին ու նաև քրեական հեղինակություններին: Հանճարեղ էր»:

Ես դեռ ունեմ մտահոգություններ. Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ներկայացրել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:  «Վստահ եմ՝ տեղյակ եք, որ ինձ ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ որոշում կայացնելու համար ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական դերակատարների մեծ […]

Ջրծաղիկի դեպքեր

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2015թ. հունվարին Հայանիստ համայնքում արձանագրվել է ջրծաղկի 12 դեպք, որից 3-ը՝ 2-5, 3-ը՝ 18-20 տարեկան, իսկ մյուսները` դպրոցահասակ երեխաներ:Մարտ ամսին համայնքում արձանագրվել է հիվանդության 7 դեպք, որից դպրոցական են 3-ը, այն էլ` տարբեր դասարաններից:  Հիշեցնենք, որ ջրծաղիկը սուր, բարձր վարակելիությամբ օժտված, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որը տարածված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված