04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ

Հունիսի  2-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  հանդիպել է  Չեխիայի Սենատի  նախագահ Միլան Շտյեխի հետ: Ողջունելով Հովիկ Աբրահամյանին և պատվիրակության անդամներին՝ Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի վարչապետի այցը Չեխիա՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների ջերմ և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և  կխթանի չեխ-հայկական համագործակցությունը տարբեր  ուղղություններով:    Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի […]

Լավագույն ավանդույթները շարունակվում են /վիդեո/

ՀՀ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար Արմեն Գևորգյանը կիրակի օրը մասնակցում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի կողմից Արտաշատում կառուցված եկեղեցու օծման արարողությանը: Նա նախկինի պես ողջունում էր իշխանության ներկայացուցիչներին՝ նախարարներին, պատգամավորներին: Արարողությունից հետո Henaran.am-ը փորձեց պարզել, թե չի կարոտում կառավարությունում աշխատանքը: Գևորգյանը միայն հիշեցրեց՝ ավանդույթը չի խախտում, ոտքի վրա հարցերին չի պատասխանում:  Հիշեցնենք, ներկայումս […]

«Երևանյան ամառը»՝ Շենգավիթում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից արդեն երրորդ տարին անընդմեջ մեկնարկած «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են մանկական հետաքրքիր միջոցառումների ծրագրերը: Շենգավիթ վարչական շրջանի Շողակաթ զբոսայգում անցկացվել է «Ողջույն Շենգավիթ» խորագրով միջոցառումը։ Համերգային ծրագրի ընթացքում երեխաները հնարավորություն են ունեցել շփվելու սիրված մուլտհերոսների, ինչպես նաև ծաղրածուների հետ, հետևելու աճպարար-ձեռնածուի հնարքներին: Մանկական շոու-ծրագիրն ուղեկցվել […]

Հրդեհ բենզալցակայանում. կա զոհ

ՀՀ  քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Կապանում գործող բենզալցակայանում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ,  որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։ 2015թ մայիսի 30-ին` ժամը 23:20-ին, «Կապան ԲԿ» ՓԲԸ-ից  ահազանգ է ստացվել, որ բենզալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներով հիվանդանոց է տեղեփոխվել երկու տղամարդ՝  Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի բնակիչ […]

Խիղճը հանգիստ չի տալիս

Մեր երկնային Հայր, մեր կյանքն անարգ է և ունայն. ցույց տուր մեզ այն կարգը, որ հաղորդեցիր նրան: Մեր մտքերը ցրված են, հավաքի՛ր դրանք Քո ճշմարտության մեջ: Մեր առջևում ընկած ուղին մթին է. լուսավորիր այն լույսով, որը խոստացել ես նաև մեզ: Մեր խիղճը մեղադրում է մեզ. թույլ տուր հասկանալու, որ ապրում ենք Քեզ և մեր մերձավորին […]

Հիշում են եւ չեն պահանջում

«Օրինաց երկիր» կուսակցությունը որոշել է միասնական հասարակական-քաղաքական օրակարգ ու պլատֆորմ ստեղծել՝ իր շուրջը համախմբելով կուսակցություններին, մտավորականներին: Henaran.am-ի հետ զրույցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ սա ուղղակի խոսում է հայտարարությունն ընդունած մարդկանց քաղաքական ոչ ադեկվատության մասին: «Որովհետև այդ կուսակցության անցած ճանապարհը բացառում է նման հավակնությունը, բայց ցավոք սրտի, այդ մարդիկ […]

Օձերն ակտիվանում են

Հունիսի 3-ին, ժամը 07.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ավազանում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Հիշեցնենք, նախօրեին օձը մտել էր երեւանյան բնակարաններից մեկը: 

Ջերմաստիջանը կտրուկ կբարձրանա

3-7-ին երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը 3-5-ին էապես չի փոխվի, 6-ին կնվազի 2-3 աստիճանով:  Այսօր ցերեկը սպասվում է +32 աստիճան տաքություն: Նույն ջերմաստիճանը կպահպանվի նաև հետագա օրերին:

Ավտովթար Մխչյանի մոտ. կա տուժած

Հունիսի 2-ին, 23.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-8 ավտոճանապարհի Արտաշատ-Երևան հատվածի 12-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 25 SS 425 պ/հ (վարորդ` Ա. Ա., ծնվ.1992թ.) և «ԲՄՎ» մակնիշի 15 […]

Ում է կասկածում Սեյրան Օհանյանը. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության վերլուծական եւ տեղեկատվական օղակները օրերս խստագույն հանձնարարություն են ստացել ՀՀ պաշտպանության նախարար Աեյրան Օհանյանից՝ պարզելու համար, թե ովքեր են այն մարդիկ, որոնք հայաստանյան մամուլում արշավ են սկսել Պնսւխարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի դեմ: Վերջին շրջանում մամուլում, սոցիալական ցանցերում լուրեր են հայտնվում, որոնք ոչ բարենպաստ լույսի ներքո են ներկայացնում Պնախարարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի