09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նժդեհի օրվա օգեկոչման ուխտագնացություն

Հունիսի 17-ին` մեծ հայորդի, զորավար եւ պետական գործիչ, ազգային գաղափարախոս եւ իմաստասեր Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրը, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախաձեռնությամբ շուրջ 80 ՀՀԿ-ական երիտասարդներ մասնակցեցին դեպի Սպիտակավոր իրականացված ուխտագնացությանը:

Ոտքով հաղթահարելով շուրջ 8-10  կմ ճանապարհ` երիտասարդներն այցելեցին հայազգի ականավոր զավակի շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին, որին հաջորդեց  Սպիտակավոր եկեղեցում նրանց կողմից կազմակերպված մոմավառությունը: ՈՒխտագնացության ընթացքում երիտասարդներն առավել մանրամասն տեղեկություններ ստացան  Նժդեհի գաղափարախոսության և  գործունեության մասին:

Հիշեցնենք, որ 1987 թվականի հունիսի 17-ին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել եւ թաղվել էր Վայոց ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու բակում` Վերնաշեն գյուղի հարևանությամբ։ Այդ կապակցությամբ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ավանդաբար ամեն տարի ուխտագնացություն է իրականացնում դեպի Սպիտակավոր՝ հարգանքի տուրք մատուցելու  մեծ հայորդու անմահ հիշատակին։ 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ