06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Եղանակից

Հանրապետության տարածքում հունիսի 17-18-ին շրջանների զգալի մասում, 19-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-18-ին էապես չի փոխվի, 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում […]

Ձվեր, զուգարանի թղթեր նետեցին ոստիկանների վրա. լրագրողին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին /վիդեո/

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց բողոքող ակտիվիստները, որոնց չթույլատրվեց մասնակցել նիստին, ձվեր, լոլիկներ, զուգարանի թուղթ նետեցին հանձնաժողովի մուտքի մոտ պատ կազմած ոստիկանների վրա: Բախումը ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ թեժացավ, քիչ անց ժամանեցին նաև կարմիր բերետավորները:  Բախումների քաշքշոցի արդյունքում վատացավ ակցիան լուսաբանող լրագրողի ինքնազգացողությունը: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով լրագրողը տեղափոխվեց:  Իրավիճակը շարունակում է լարված […]

Լաս Վեգասի արքան. եզակի ուղի /վիդեո/

Խոշորագույն հայ բարերար, ամերիկահայ ամենահայտնի գործարար եւ Լաս Վեգասի արքա Քըրք Քրքորյանը մահացել է Լոս Անջելեսում 98 տարեկան հասակում, «Ամերիկայի Ձայնին» հայտնել է գործարարի մամլո քարտուղար Թոմ Ջոնսոնը, որի խոսքով մահը պայմանավորված է բնական պատճառներով: Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքով, Քրքորյանի օգնությունը չէր սահմանափակվում միայն մեկ ծրագրով կամ նույնիսկ մեկ երկրով, նա […]

Հայ մարզիկները Բաքվում՝ ինչ ունենք

Բաքվում շարունակվում են Եվրոպական առաջին ամառային խաղերը: Հունիսի 17-ին մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի մրցումները: Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջինը գորգ դուրս եկավ 65 կգ քաշային ըմբիշ, 2013 թվականի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սաֆարյանը: Նա դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Այնուհետև մրցասպարեզ դուրս եկավ մեր մյուս ըմբիշը՝ 57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը, ով 1/8 եզրափակչում 4:0 […]

Իրարանցում.Նազարյանը հունից դուրս եկավ, վիճաբանություն լրագրողների հետ /վիդեո/

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը ՀԾԿՀ-ի նիստում հարցեր տալու փոխարեն ելույթ ունեցավ: Նա քննադատեց և իշխանության գործելաոճը, և կառավարության: Ապա խնդրեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին գնահատական տալ կառավարության գործալեկերպին: Ռոբերտ Նազարյանն էլ հայտարարեց, որ Զախարյանը քաղաքական ելույթ է ունենում, նույնիսկ Ազգային ժողովում էլ չի գտնվում, որտեղ կարդարացվեր նման ելույթը: «Պարտադիր չի Ազգային ժողովում […]

Ազատվիր դրանցից

Քո խնդիրների համար մի՛ վշտանա, դրանց մեջ մի՛ փակվիր, դրանց շուրջը շարունակ մի՛ պտտվիր: Ազատվի՛ր դրանցից և առա՛ջ քայլիր` ողջ ուշադրությունդ տալով քո գործին, այսինքն` այն բանին, թե Քրիստոսի սիրուն ինչպես արժանի լինես` նրա պատվիրանները ճանաչելով ու պահելով: Քրիստոսի պատվիրանները կատարելիս կտեսնես, որ քո բոլոր խնդիրներն իրենք իրենց լուծվել են, և դու մտել ես Քրիստոսի […]

Բիբինը սպառնում է

ՀԾԿՀ-ի նիստում հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը զեկուցեց էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հարցը: Նա նշեց, որ  ՀԷՑ-ը գրավոր դիմում է ներկայացրել՝ մեղադրելով, թե հանձնաժողովը հաշվի չի առել էներգաարտադրության սակագնում տնտեսապես հիմնավորված ծախսերի անհրաժեշտությունը: Նամակում նաև ասված է, որ ընկերությունը այս պարագայում իր պարտականությունները չի կատարի, քանի որ դա անհնարին կլինի: Գարեգին Բաղրամյանն ընդգծեց՝ իրենք […]

Ես հաճախ ծնկի էի իջնում Աստծո առաջ … Լինկոլնի հաղթանակը

Ես հաճախ ծնկի էի իջնում Աստծո առաջ, վստահ լինելով այն դրդումին, որ իմ կարիքի ժամանակ ես չեմ կարող դիմել ուրիշ ոչ մեկին։ Ես հավատում եմ, որ Աստվածաշունչը ամենամեծ պարգևն է Աստծուց մարդուն։ Ամեն գեղեցիկը մեզ է տրվում Փրկչից այս Գրքի միջոցով … Աբրահամ Լինքոլն-ԱՄՆ 16-րդ նախագահ  

Աշխատանքից ազատեցին. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Արամ Ստեփանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մարզպետարանի կրթության վարչության պետ Հասմիկ Գասպարյանը երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ օրը հանդիպում է ունեցել տվյալ դպրոցում, նախկին տնօրենը հեռացել է եւ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխտնօրեն Լիլիկ Մուրադյանը: Ստեփանյանն ազատվել է մարզպետի […]

Ամոթ, ամոթ…աբսուրդի ժանր ՀԾԿՀ-ում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, թե դրսում մի քանի կուսակցությունների առաջնորդներ կան, և նրանց թույլ չեն տալիս բարձրանալ վերև՝ նիստերի դահլիճ: Մարգարյանի խնդրանքը կատարվեց: Ապա նիստի ժամանակ ձայն խնդրեց <<Նոր ժամանակներ>> կուսակցության ղեկավար Անի Զախարյանն, ով նշեց, որ աբսուրդի ժանրից է այս ամենը, և ինքն էլ որպես քաղաքացի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված