13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Շնորհավոր, սիրելի Սեյրան

Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է: Նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան հանրագրում շնորհավորել է ամուսնուն. «Թող միշտ ուրախության մոմեր վառվեն բոլորիս օջախներում: Ծնունդդ շնորհավոր, սիրելի Սեյրան»,-գրել է նա:

Նախարարը ծնվել է 1962 թ. հուլիսի մեկին Շուշի քաղաքում:

Ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը:

Աշխատանքային գործունեություն
1983 թ. ծառայության է մեկնել Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ:
1988 թ. հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում
տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին:
1989 թ. օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ
1990 թ. սեպտեմբերին` մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին:
1992 թ. ապրիլին` մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է ԼՂՀ պաշտպանության բանակում:
Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին:
1992 թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին:
1994թ. սեպտեմբերից մինչև 1998թ. հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը:
1998 թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:
1999 թ. օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար:
2000 թ. հունվարին` ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:
ՀՀ նախագահի 2007թ. մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ -պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
2008 թ. ապրիլին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար
2012 թ. հունիսի 4-ին վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:
ՀՀ Նախագահի 2013 թ. ապրիլի 20-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:
ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 15-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ