19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նայում ես՝ ցնցվելու ոչինչ չկա …

Իսկ հնարավոր չէ՞ արդյոք՝«Ցնցել է համացանցը» վերնագիրը մի քիչ պակասեցնել…Ցնցել է.. ցնցել է… մի ցնցել են ցնցում…Նայում ես՝ ցնցվելու ոչինչ չկա… երբեմն, բավականին շնորհալի կատարում է… երբեմն՝ միջինից բարձր… Ցնցել է՛Էդ ՑՆՑԵԼ ասածը, շատ լուրջ բան է՝ մի արժեզրկեք: Դերասան Աշոտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից  

Հանգստացի… «պատերազմ» Ազգային ժողովում

Ազգային ժողովի այսօրվա նիստը սկսվեց վեճով: Նախ «Ժառանգություն« խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դժգոհեց, թե կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իրեն հնարավորություն չի ընձեռնվում հարց տալ: «Ինչ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է վարչապետ, ես չեմ կարողանում հարց տալ»,-ասաց նա՝ հավելելով, որ ոչ թե ցանկություն չունի հարց տալու, այլ որոշ պատգամավորներ որոշել են անպայման գրավոր հարցեր տալ, ապա իրենց […]

Ընտրություններում հաղթել է արդեն հանգուցյալ թեկնածուն

Մեքսիկայի Միչոական խաղաղօվկիանոսյան նահանգի Յուրեկուարո քաղաքի ղեկավարի ընտրություններում հաղթել է արդեն հանգուցյալ թեկնածուն: Էնրիկե Էռնանդեսը տեղի ինքնապաշտպանության առաջնորդն էր, ով մայիսին զոհվել էր հանցագործների գնդակներից, գրում է РИА Новости-ն: Էռնանդեսի օգտին քվեարկել է քաղաքացիների գրեթե 37 տոկոսը: Թեկնածուի ազգանունը չէր հանվել քվեաթերթիկներից, հետեւաբար, ընտրողները օրինական կերպով են ընտրել նրան: Երկրորդ տեղն զբաղեցրել է իշխող Ինստիտուցիոնալ-հեղափոխական […]

ՕԵԿ-ը մերժվեց

Կառավարությունն ասյօր դեմ կարծիք հայտնեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծին: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի իրականացման գոր-ծունեությունից ստացված եկամուտները […]

Ազգային ժողովն արտահերթ նիստ կանի

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Ազգային ժողովին` առաջարկել, հունիսի 15 արտահերթ նիստ գումարել: Նիստի օրակարգում ընդգրկված են բազմաթիվ հարցեր, որոնքից մի քնաիը ներկայացնում ենք ստորև: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրային […]

ՀՅԴ-ՕԵԿ-ԲՀԿ. փոխադարձ սպառնալիքներ

Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը ՀՅԴ խմբակցությունն է: ԲՀկ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ձեռնպահ կքվեարկեն, քանի որ իրենց առաջարկներից որոշներն են միայն ընդունվել: ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը նշեց, որ անհրաժեշտ է հետաձգել նախագծի քվեարկությունը: Նա նաև կոչ արեց գործընկերներին ուշադիր լսել իր […]

«Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հնչեցրած մտքերին, որ էլեկտրաէներգիան չի թանկանալու 7 դրամով, այլ թանկանալու է 6.93 դրամով: «Իշխանությունների ներկայացուցիչ Աբրահամյանի արած արտահայտությունը էլ. էներգիայի սակագնի չափի մասին փաստում է, որ նրանք գնում են բոլորիս կողմից կանխատեսված պարզամիտ շուկայական սցենարով և, համաժողովրդական ընդվզումից ընկրկած սկսել են իրենց […]

Հնարավորությունը կարծես զրո է. վարչապետ

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն տվեց «Արտոագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով լուծվելու է թանկարժեք մետաղների առևտրով զբաղվողների շրջանառության հարկի հետ կապված խնդիրը։ Ինչպես Կառավարության նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, օրենքի փոփոխության համար հիմք է հանդիսացել Շրջանառության մասին օրենքում կատարված փոփոխությունները, որի համաձայն շրջանառության հարկի հաշվարկման նոր մեխանիզմ էր […]

Շարունակում է անձրեւել

Հունիսի 10-14-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:  

Ժողովուրդը չի հանդուրժելու վատ աշխատող իշխանավորների. սպառնում են

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Իշխանությունների ներկայացուցիչ Աբրահամյանի արած արտահայտությունը էլ. էներգիայի սակագնի չափի մասին՝ փաստում է, որ նրանք գնում են բոլորիս կողմից կանխատեսված պարզամիտ շուկայական սցենարով և, համաժողովրդական ընդվզումից ընկրկած սկսել են իրենց սերիալային անհեռատես սակարկումները: «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը, լավ հասկանալով վերոհիշյալ սուբյեկտների անընդունելի քայլերը, հայտարարում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված