Օսիպյանը փող չունի՞.շնորհակալ է ցուցարարներին /վիդեո/
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը այսօր կրկին անգամ դիմեց ցուցարարներին կոչ անելով հեռանալ Բաղրամյան պողոտայից, որպիսի վերականգնվի նորմալ երթևեկությունը: Ցուցարարները ընդդիմացան, նշելով, որ չեն ազատի փողոցը:
«Եթե հոսանքը թանկացնեն՝ դու մեր հետ պայքարելու ես ձմեռը, այստեղ մեր հետ առաջին գծում պայքարելու ե՞ք»,-բղավում էր ցուցարարներից մեկը:
«Ես հիմա էլ եմ Ձեր կողքին: Դուք ինչ անում եք ինձ համար եք անում, պարոն ավագ լեյտենանտի համար եք անում»,-ձեռքը դնելով իրեն ուղեկցող ոստիկանի ուսին նշեց Երևանի փոխոստիկանապետը և հավելեց.«Ես արդեն հաղթանակ եմ համարում, որ ես գնդապետս ու իմ ընտանիքը օգոստոսի 1-ից թանկ հոսանքի համար չենք վճարելու»:
«Ինչի՞ պարոն Օսիպյանը փող չունեք, թե՞ մյուս գրպանից եք տալու»,-նկատեց ցուցարարներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում: