04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին  հայտնի է դարձել Իսպանիայում Հայաստանի դեսպանության  ֆեյսբուքյան էջից:  «Այսօր՝ ապրիլի 17-ին, Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն», – ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ: 

Սպիտակ-Երևան ճանապարհին զինվորական մեքենա է շրջվել ձորը. ժամկետային զինծառայող է զոհվել

Ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Երեք վիրավոր զինծառայող Սպիտակի հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի […]

«Փարկինգ Սիթի Սերվիսի» վաճառքը ձևակա՞ն է. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք շարունակում են իրենց ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի համար գնորդ փնտրել, քանի որ վնասով են աշխատում: «Հիշեցնենք, որ Երեւանում վճարովի կայանատեղիները, կամ այսպես կոչված՝ «կարմիր գծերը», հենց այս ընկերությանն են պատկանում եւ վարորդներից գանձվող գումարների 70 տոկոսը […]

Օբամայի կողմից «Ցեղասպանություն» բառի գործածումը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում. 168 ժամ

«168 ժամը» գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա. Մարտիրոսյանը, անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների պայմաններում Հայոց ցեղասպանության հարցում ամերիկյան դիրքորոշման փոփոխության հնարավորությանը, ասել է. ««Ցեղասպանություն» բառի օգտագործումն Օբամայի կողմից լիովին բացառել չի կարելի: Ի վերջո, նախագահի կողմից այդ բառի գործածումը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում և ընդամենը բառի […]

12-ամյա կրթությունը լուրջ խնդիրներ կառաջացնի, այդ թվում` սոցիալական լարվածություն. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Հայաստանում 2017 թվականից պարտադիր միջնակարգ կրթությունը կդառնա 12 տարի. այսինքն՝ 9-ամյա կրթությունից անցում կկատարվի 12-ամյայի: «Սակայն շատերի համոզմամբ՝ այս համակարգին անցնելու արդյունքում լուրջ խնդիրներ կառաջանան, և կսրվի գյուղերում առկա սոցիալական լարվածությունը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ պարտադիր 12-ամյա կրթությանն անցում կատարելը շատ կարևոր է, քանի որ ամեն տարի […]

Գործ են սարքում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտի հոր վրա. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. ««Հայկազին սպանած տականքների փաստաբանները նույնիսկ ուզում են իմ դեմ մեղադրանք ներկայացնել որովհետև, ես ասել էի՝ չեմ հավատում, որ կասկածյալներին ու վկաներին ոստիկանները ծեծել են, ջարդել-փշրելեն», – երեկ մեզ ասսւց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը: Ըստ նրա՝ ճիշտ կլինի, որ գործի շրջանակներում ներգրավվի […]

Եթե ռուբլու կուրսը չբարձրանա, Հայաստանում գործարաններ կփակվեն. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ ռուսական ռուբլու կուրսի անկման պատճառով ՀՀ-ից արտահանման ծավալների կրճատումն աղետալի վիճակի է հասցրել հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերին: «Հատկապես ալկոհոլային խմիչքներ՝ գինի, կոնյակ արտադրողները, որոնց սպառման հիմնական շուկան ՌԴ-ն է, մի քանի ամիս է՝ կանգնեցրել են արտադրությունը եւ հուսահատ ելքեր են փնտրում կուտակված արտադրանքը սպառելու համար: Ձեռնարկատերերը սպասում են ռուբլու կուրսի […]

Անմոռուկների տեղը դատարկ չի մնալու. նոր սոսնձվող գրություն «Алиев чмо». Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. «Այլեւս հայտնի է, թե ինչ է լինելու Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտից հետո, երբ անմոռուկների նկարները, ինչպես նաեւ «Հիշում եմ եւ պահանջում» գրություններով ինքնասոսնձվող նկարները պոկվեն մեքենաների դիմապակիներից: Հաջորդիվ գրոհելու ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Երեւանում արդեն հայտնվել է ինքնասոսնձվող առաջին փորձնական խմբաքանակը: Դրանցից մի օրինակ երեկ արձանագրել է մեր թղթակցի […]

Մոսկվայում կասկածներ են առաջացել «ՀԷՑ»-ի գործունեության և ֆինանսական հոսքերի շուրջ. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավարության մոտ, ըստ ամենայնի, որոշակի կասկածներ են առաջացել «ՀԷՑ»-ի գործունեության եւ ֆինանսական հոսքերի կառավարման շուրջ: «Մեր տեղեկություններով, վերջին շրջանում «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ը հատուկ աշխատակիցներ է գործուղում «ՀԷՑ», որտեղ նրանք նշանակվում են այնպիսի պաշտոնների, որ կարողանան վերահսկել ընկերության ֆինանսական ամբողջ անցուդարձը: Նման […]

Ապրիլի 24-ից հետո սպասվում են կադրային փոփոխություններ. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ այս օրերին խիստ ակտիվացել են որոշ նախկին պաշտոնյաներ՝ սկսած նախկին նախարար-փոխնախարարներից, վերջացրած մարզպետներով ու քաղաքապետներով: «Նրանք փորձում են ճշտել «վերևների» տրամադրությունները՝ արդյոք մոռացե՞լ են իրենց գոյության և ծառայությունների մասին, թե՞ ոչ: Բանն այն է, որ ապրիլի 24-ից հետո սպասվում են կադրային փոփոխություններ, հնարավոր է կոալիցիայի ձևավորում, պորտֆելների բաշխում և այն: Լավատեղյակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի