ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի և << Հետախույզների միավորում>> ՍՀԿ համատեղ նախաձեռնությամբ անցկացվեցին <<Մենք զինվոր ենք>> խորագիրը կրող առաջին երիտասարդական մրցույթները
Հուլիսի 25-ին Քանաքեռ-Զեյթուն Ծարավ Աղբյուր 7 հասցեում գտնվող զորամասում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի և << Հետախույզների միավորում>> ՍՀԿ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված <<Մենք զինվոր ենք>> խորագիրը կրող ծրագիրը:
Ծրագրի մեկնարկը տրվեց Սթրայքբոլ խաղով, որին մասնակցում էին ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի, << Հետախույզների միավորում>> ՍՀԿ-ի, Աշխարհազոր երիտասարդական կրթական ՀԿ-ի և վերոնշյալ հասցեում գտնվող զորամասի թիմերը: Խաղը կազմակերպվել էր Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ:
Մրցույթի ավարտից հետո երիտասարդները ճաշեցին զինվորների հետ, անմիջական շփման միջոցով նոր ծանոթություններ հաստատեցին, ինչպես նաև առավել հստակ պատկերացում կազմեցին զինվորական առօրյայի վերաբերյալ:
Նույն թիմերը հաջորդիվ մասնակցեցին ծրագրի շրջանակներում կազմակերպված << Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ>> ինտելեկտուալ խաղին:
Խաղին հաջորդեց համերգային ծրագիր, որի ավարտին ամփոփվեցին մրցույթների արդյունքները և տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը:
Ջերմ մթնոլորտում և առողջ մրցակցության պայմաններում ընդհանուր արդյունքով հաղթող ճանաչվեց վերոհիշյալ զորամասի թիմը:
Ինչպես նշեց ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը ծրագրի ավարտից հետո, նման նախաձեռնությունները մեծ ներդրում ունեն բանակ-հասարակություն կապի ամրապնդման և զինվորական կյանքի հետ անմիջական առնչություն չունեցող երիտասարդների մոտ բանակի վերաբերյալ ճիշտ պատկերացում կազմելու գործում: Նա նաև հույս հայտնեց, որ նման ծրագրերը կկրեն շարունակական բնույթ: