Շոկոլադե պաղպաղակ տան պայմաններում

Բաղադրությունը`
Շոկոլադ 200գր (մուգ կամ կաթնային)
 Կաթ 350մլ (2,5-3% յուղայնության)
 Սերուցք 250մլ (30% յուղայնության)
 Շաքարավազ 100գր
 Ձվի դեղնուց 4 հատ
Պատրաստման եղանակը ՝
Շոկոլադը անցկացնում ենք խոշոր քերիչով:Եթե ցանկանում ենք ստանալ ավելի հագեցած շոկոլադային համ, ապա պետք է օգտագործել մուգ շոկոլադ, իսկ կաթնայինի դեպքում պաղպաղակը լինում է ավելի քաղցր և նուրբ համով:
 Խառնում ենք սերուցքը կաթի հետ, տեղափոխում կրակի վրա, հասցնում եռման վիճակի, ապա ավելացնում շոկոլադը և խառնում մինչև վերջինիս լուծվելը:
 Դեղնուցները հարում ենք շաքարավազի հետ մինչև փրփրելը և ծավալով ավելանալը, ապա վրան ավելացնում շոկոլադային զանգվածը՝ չմոռանալով անընդհատ խառնել այդ ընթացքում:
 Ստացված զանգվածը կրկին լցնում ենք կաթսայի մեջ և տեղափոխում թույլ կրակի վրա և խառնելով եփում մինչև գդալի վրայից դանդաղ և դժվարությամբ հոսելու վիճակը:Ոչ մի դեպքում չի կարելի հասցնել եռման վիճակի, հակառակ դեպքում դեղնուցները կգնդվեն:
 Հանում ենք ստացված կրեմային զանգվածը կրակի վրայից, լցնում ամանի մեջ, վրան ծածկում ցելոֆանով կամ թղթով, որպեսզի սառչելուց վրան չոր շերտ չառաջանա և տեղափոխում սառցարան կես ժամով: Հանում ենք պաղպաղակը սառցարանից և հարում բլենդերում կամ ուժեղ հարիչով, ապա կրկին տեղադրում սառցարան:Մեկ անգամ ևս հարում ենք պաղպաղակը և կրկին տեղափոխում սառցարան:Անհրաժեշտության դեպքում պետք է կրկնել հարելու և սառցարան դնելու պրոցեսը ամեն 30րոպեն մեկ մինչև վերջին նկարում պատկերված կոնսիստենցիայի ստացումը: Տեղափոխում ենք պաղպաղակը սառցարան 2-3ժամով վերջնական պատրաստի վիճակի հասնելու համար:
 Մատուցում ենք պաղպաղակը թարմ հատապտուղների կամ հարված սերուցքի հետ:
Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից
                










































