Թուրքիան հրաժարվում է դեսպան ետ կանչելու քաղաքականությունից. Նաիրա Կարապետյան
2015թ. աննախադեպ էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեսանկյունից, և պատճառը ոչ միայն անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման հարյուրամյակն էր, այդ առթիվ կազմակերպված միջոցառումները, այլ նաև` ամենատարբեր ճակատներում կատարված մեծածավալ և քրտնաջան աշխատանքը: Օրերս Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը նախարար Նալբանդյանի գնահատականներով դարձավ այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչման ազդարարը, որը նաև […]





































