Արամ Սարգսյանը՝ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի կուսակցությունից /վիդեո/
«Ես եղել ու մնում են այն տեսակետին, որ այսօրվա ռեժիմի պարագայում Հայաստանում փոփոխությունների կարելի է հասնել միայն հեղափոխության ճանապարհով: Կարող ես ասել՝ ես ինստիտուցիոնալ, չնայած չեմ ընդունում այդ բառը, ընդդիմությունը ընդդիմություն է, ինստիտուցիոնալ, ոչ ինստիտուցիոնալ, այդ բառախաղն իմ համար չէ, ես պոլիտեխնիկցի եմ, բայց ես միշտ կողմ եմ եղել բազմակուսակցության, կուսակցություններն այս երկրի հարստությունն են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչ է կարծում՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է ինչ-որ բան փոխել քաղաքական դաշտում:
Նա նշեց, որ շատ են ասում, որ կուսակցությունների թիվը Հայաստանում շատ է, սակայն ինքը որևէ խնդիր չի տեսնում, քանի որ հատկապես Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը որևէ մեկի գրպանը չի մտնելու: «Իրենք իրենց ծրագրերը նախանշել են, իրենք դեռ որևէ մեկի հետ համագործակցելու խնդիր չունեն, դաշտում փորձում են ձևավորվել, բարի երթ եմ ցանկանում իրենց, առավել ևս, որ թե Սասուն Միքայելյանի հետ թե նախկինում՝ պատերազմի տարիներին, թե դրանից հետո երկար ճանապարհ կա անցած: Եղբորս շատ մտերիմ բարեկամն ու ընկերն է Սասուն Միքայելյանը, մեծ եղբորս՝ Վազգենի, ես էլ լավ հարաբերություններ ունեմ, Նիկոլ Փաշինյանի հետ դժվար ճանապարհ ենք անցել, այնպես որ բացի դրականն ասելուց այլ բան չունեմ ասելու»: