02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քաղաքաշինության նախարարն առաջարկում է վերականգնել ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը

Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերականգնել ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը: Հարկ է նշել, որ շինարարության ոլորտը մեր օրերում լինելով տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը, ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչման բացակայության […]

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 8-ին, ԼՂՀ կառավարության մի խումբ անդամների հետ, ընդունել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը: Եռատոնի միջոցառումներին  մասնակցելու նպատակով Արցախ ժամանած  ՀՀ գործընկերներին ողջունելով՝ ԼՂՀ կառավարության ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել  նրանց՝ Արցախի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար: Արայիկ Հարությունյանը  կարևորել է երկու հանրապետությունների գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը՝ այն համարելով կառուցողական ու արդյունավետ: Հովիկ Աբրահամյանը ողջույնի իր […]

Նոր ինտրիգներ ՀԱԿ-ում. Իրատես de facto

ՀԱԿ խմբակցությունը շատ վաղուց արդեն մեկ միավոր չէ, ու դա ցցուն երեւում է նրա խորհրդարանական գործունեությունից: Ասես սա քիչ է, նոր ինտրիգներ են հասունանում այս խմբակցության այն անդամների միջեւ, որոնք դեռեւս առաջնորդվում են ընդհանուր որոշումներով: Դրա ցցուն ապացույցը երեւակվեց ապրիլի 24-ին, երբ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը Ծիծեռնակաբերդ գնաց առանց ՀԱԿ-ի: Սա բավականին հիվանդագին է ընկալվել […]

«Թող գնա, իրա կնգա վրա նամազ անի … »/վիդեո/

Քիչ առաջ Երկրապահ կամավորականների միության անդամները գեներալ Մանվել Գևիգորյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում անհայտ զինվորի հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին: Հիշեցնենք, այսօր`մայիսի 8-ը երկրապահի օրն է: Գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում արձագանքելով դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ նամազ է անելու Շուշիում, ասաց. «Թող գնա, իրա կնգա վրա նամազ […]

Այն օրը, երբ կհասնենք …

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի» ստորագրման արարողությանը: Փաստաթուղթը ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ կառավարության կողմից՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին: Հանրապետության Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել […]

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված հանդիսավոր երեկոյին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մայիսի 7-ին ժամանել է Ստեփանակերտ: Նույն օրը երեկոյան ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված հանդիսավոր երեկոյին: Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ […]

Կոնկրետ պայմանավորվածություն կա. Հրապարակ

Oրերս մեծ աղմուկ հանած «խոպանչիների հարկում» անվանումն ստացած շահութահարկի և եկամտահարկի մասին օրինագիծը, պարզվում է՝ այնքան էլ օդից չի բերվել խորհրդարան, դրա տակ կոնկրետ պայմանավորվածություններ և կոնկրետ թվեր կան՝ ռուսաստանահայ մոտ 100 կազմակերպությունների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին, Ռուբեն Վարդանյանին, Արա Աբրահամյանին պատկանող, որոնք այստեղից շինարարական ուժ-կազմակերպություններ կտանեն Ռուսաստան՝ գրանցելով իրենց կազմակերպությունները Հայաստանում, նախ՝ որ ավելի […]

Էլեկտրաէներգիան միանգամից 16 դրամով են ուզում թանկացնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը երեկ ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել մեկ կիլովատը 58 դրամ, իսկ գիշերայինը՝ 48 դրամ: Այսինքն՝ ՀԷՑ-ը առաջարկում է էլէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամում կամ նույն է թե՝ 38 տոկոսով: Իհարկե, […]

Խանդում է. Իրավունք

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած «Իրավունքի» աղբյուրի՝ ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ խանդով է ընկալում Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունից կուսակցություն ստեղծելու ջանքերը, ինչպես նաև վերջերս դրսևորված ակտիվությունը: Աղբյուրի վկայությամբ՝  ՀԱԿ-ի բավական սուղ միջոցներից գումարներ են հատկացվել լրատվական դաշտում՝ Նիկոլ Փաշինյանի դեմ կոմպրոմատներ պատվիրելու համար: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

ՀՀԿ-ն ընտրեց Ծառուկյանին. Ժամանակ

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել սատարել ոչ թե իր անդամ Արթուր Հարությունյանին՝ «Պալաչ» մականունով, այլ ԲՀԿ-ի նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գևորգյանին: Թեկնածուների առաջադրումը սկսվելու է մայիսի 13-ից, և հայտնի չէ նույնիսկ, հարազատ կուսակցության սատարումը չստանալու դեպքում Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, կառաջադրվի, թե ոչ: Հայտնի են, սակայն, նրա պարբերաբար լարվող հարաբերությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի